Եթե Արցախը թոկ էր մեր վզին և ռուսները հանձնել են այն, ուրեմը Ռուսները ազատագրե՞լ են Հայաստանը. Աշոտյանի հարցը՝ Փաշինյանին. ՈւՂԻՂ


Եթե Արցախը թոկ էր մեր վզին և ռուսները հանձնել են այն, ուրեմը Ռուսները ազատագրե՞լ են Հայաստանը. Աշոտյանի հարցը՝ Փաշինյանին. ՈւՂԻՂ
Դեկտեմբեր 3 22:31 2025

 «Կես ժամվա մեջ Նիկոլն ասում էր Արցախը «քխ» էր, լավ է պրծանք, հետո էլ ասում է՝ 1996 թվականին Արցախն արդեն հանձնել էին»,- Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ սուտ գնահատելով այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

Աշոտյանի խոսքով,  եթե Արցախը թակարդ էր, թոկ էր ապա ի՞նչ է նշանակում պատերազմից հետո Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Բորելի հայտարարությունը, որում ասվում էր, որ Արցախի հարցը լուծված չէ և պետք է դիտարկել Արցախցիների ինքնորոշման իրավունը։

 «Եթե ՌԴ-ն Արցախով թոկ էր ուզում պահել Հայաստանի վզին, ապա ինչու էր պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները հայտարարում, որ ռուսներն են հանձնել Արցախը... Եթե Արցախը թոկ էր մեր վզին և ռուսները հանձնել են այն, ուրեմը Ռուսները ազատագրե՞լ են Հայաստանը»,- հարցրեց Աշոտյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։