«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը փաստաբանի միջոցով հաղորդագրություն է ուղարկել` նշելով, որ թեպետ իշխանություններն այս տարիների ընթացքում փորձել են անել հնարավոր ամեն բան, որ իրենց իզոլացնեն, «Իմնեմնիմի» փոդքասթն էլ՝ փակեն, սակայն դա իրենց չի թուլացրել ու չի թուլացնի։
«Ամեն անգամ մենք վերադարձել ենք էլ ավելի ուժեղ և էլ ավելի վճռական՝ այդ թվում՝ ձեր ցուցաբերած հսկայական աջակցության շնորհիվ։ Այս անգամ էլ բացառություն չէ»,-ասել է նա։
«Շնորհակալ եմ, բայց անհանգստանալու կարիք չկա։ Եկեք համարենք, որ ես եկել եմ՝ ևս մեկ անգամ ծանոթանալու ՔՊ-ականների ապագա կեցավայրի պայմանների հետ։ Սրանց մոտալուտ վախճանը չունի այլընտրանք»,- հավելել է Սաղաթելյանը։










