Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացրին


Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացրին
Դեկտեմբեր 3 19:32 2025

Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր վերացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը։ Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

«Այսօր կայացած դատական նիստում համապատասխան միջնորդություն եմ ներկայացրել։ Դատարանը բավարարել է` հաշվի առնելով նախկինում Օհանյանի դրսևորած պատշաճ վարքագիծը»,- ասել է փաստաբանը։