Սյունիքը զբոսաշրջային գոտի դարձնելու ավելի մեծ ներդրում, քան՝ խաղաղությունն է, հնարավոր չի անել, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սյունիքի զբոսաշրջային հոսքերի արգելակումն այն չի, որ այնտեղ ճոպանողու չկա, չնայած՝ ճոպանուղի կա, այլ այն է, որ դեսպանատներն ամիսը 3 անգամ հայտարարում են, թե հանկարծ չգնաք Սյունիք։ Մենք խաղաղությամբ այնպիսի ներդրում ենք արել Սյունիքում և ընդհանրապես ՀՀ-ում, որ ավելի մեծ ներդրում հնարավոր չի պատկերացնել»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե հատկապես Սյունիքում խաղաղությունից ավելի մեծ ներդրում ո՛ չ գործնականում, ո՛չ տեսականում հնարավոր չէ։
«Էլ չեմ ասում TRIPP ուղի նախագիծը, որն իր հերթին բերելու և՛ տնտեսական, և՛ զբոսաշրջային հոսքեր ու ներդրումներ»,-ասաց Փաշինյանը։










