Թոշակները բարձրացրել ենք, բայց ինչի՞ մենք մարդկանց տանք էդ փողը, որ իրենք չիմանան, թե ինչպես օգտագործեն. Փաշինյան


Թոշակները բարձրացրել ենք, բայց ինչի՞ մենք մարդկանց տանք էդ փողը, որ իրենք չիմանան, թե ինչպես օգտագործեն. Փաշինյան
Դեկտեմբեր 3 16:40 2025

«2026 թ.-ի հունվարի 1-ից թոշակառուների և հաշմանդամության թոշակ ստացողների  թոշակներն ավելանում են, պարզապես կառավարումն ունի նրբություններ և մենք էլ սովորում ենք արդյունավետ կառավարել»,-Աժ-ում 2026 թ.-ի բյուջեի նախագծի քննարկման շրջանակում ունեցած ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ ավելացած գումարները առձեռն չեն տալիս, այլ տալիս են առողջապահության ապահովագրության միջոցով։

«Ինչ ենք ասում՝ լավ թոշակները ամսական 10 400 դրամով ավելացնենք ՝ բայց ինչ է անելու թոշակառուն, էդ գումարն ի՞նչ է անելու, ինչի վրա է ծախսելու... Հետազոտությունը ինչ է ցույց տալիս, խոսքն այս դեպքում 65+ տարեկան թոշակառուների մասին է, որ մարդկանց առաջնային ծախսը առողջապահությունն է։ Հետևաբար, հիմա ինչի՞ մենք մարդկանց տանք էդ փողը, որ իրենք չիմանան, թե էդ փողն ինչպես արդյունավետ օգտագործեն իրենց առողջության վրա։ Գնա դեղատուն, այլ բան գնի, քան պետք է գնի, կամ այն բուժծառայություն ստանա, քան պետք է ստանա։ Մենք այդ 10 000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ ու ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է մեծ հավանականությամբ ոչ թե 10 000, այլ գուցե 20, գուցե 40, 50, գուցե 100 հազար, գուցե 500 հազար դրամի ծառայություն»,– ասաց նա։

Նա նշեց,որ տարվա կտրվածքով այդ առողջապահական ծառայությունների գինը պետք է տարածեն այդ ամեն ինչի վրա՝ ավելացնելով պետպատվերի վրա։

նշելով, թե շատերն ասում են, թե իրենք շատ բանն են խոստացել, բայց չեն արել. «Մենք խոստացել ենք, որ առողջապահական ապահովագրություն լինելու է, բայց չենք խոստացել, որ թոշակառուն դրա համար չի վճարելու, և այս լուծմանն ենք գնում»,– ասաց նա։

Փաշինյանն ասաց, որ թոշակն ավելանում է նաև անկանխիկ առևտրի ժամանակ որոն գումարվում է նաև բոլորի համար սահմանված լրացուցիչ 2 % հավելավճարը։

Նա նաև հայտարարեց, թե 2018-ի համեմատ թոշակառուների թիվը ՀՀ-ում աճել է 106 697 մարդով, 19 %-ով։