Հա, սարսափելի է պատկերացնել, որ բացի ԱԺ-ում տափակ հումորներ և դատարկ ստեր խոսելուց, նա նաև հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ բանագնացն է. Աշոտյանը՝ Ռուբինյանի մասին


Հա, սարսափելի է պատկերացնել, որ բացի ԱԺ-ում տափակ հումորներ և դատարկ ստեր խոսելուց, նա նաև հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ բանագնացն է. Աշոտյանը՝ Ռուբինյանի մասին
Դեկտեմբեր 3 15:08 2025

Երեկվանից նիկոլական քարոզիչները լծվել են Փաշինյանի վրայից արյունաբեր դավաճանի խարանը մաքրելու գործին, այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ նրա՝ դա անիրատեսական, անիմաստ զբաղմունք է, «քանզի բանակցային փաթեթների երեկվա հրապարակումից հետո նրանց դավաճանությունը դառը, բայց պարզ ճշմարտություն է»։

«Սրանց քարոզչության հավաքական կերպարը սույն երիտասարդն է՝ դատարկ, ապուշ խոսույթով եւ պրիմիտիվ «սրամտություններով»։

Նա չգիտի անգամ, որ հերձում են դին, ողջ մարմինը, ոչ թե առանձին-առանձին մարմնամասերը, այդ թվում՝ նրան այդքան ինքնաոգեւորող։

Ավելին, ես հերձել եմ եւ հերձելու եմ սրանց ստերը՝ անընդմեջ եւ անընդհատ։

Ու, հա, սարսափելի է պատկերացնել, որ բացի ԱԺ-ում տափակ հումորներ եւ դատարկ ստեր խոսելուց, նա նաեւ հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի բանագնացն է»,- նշել է Աշոտյանը՝ հավելելով, որ էլի է անդրադառնալու ՔՊ-ականների «բանակցային կռուտիտներին»։