ՀՀ-ում քաղբանտարկյալ չկա, ես չգիտեմ՝ դուք ինչ չափանիշների մասին եք խոսում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Միանշանակ խոսք չի գնում այն անձանց մասին, երբ անձինք իրոք կատարում են քրեորեն հետապնդելի արարքներ։ Ես միշտ նշում եմ, որ շատ հարմար է արդարացնել արարքը, որը պարունակում է Քրեական օրենսգրքի որոշ հոդվածների հատկանիշներ, այն փաստարկներով, որ անձը զբաղվում է քաղաքականությամբ, հետևաբար քաղբանտարկյալ է։ Մեր երկրում, ի ուրախություն մեզ, քաղբանտարկյալներ չկան և սա ասում եմ ձեր կողմից վկայակոչվող միջազգային չափանիշների վրա»,-ասաց Գալյանը։










