Մայր Աթոռի դիվանապետի պաշտպան Արսեն Բաբայանն արհեստական բանականության օգնությամբ ծաղրի է ենթարկել Քննչական կոմիտեի՝ ԱՐշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ իրականացրած փորձաքննությունը։ Բաբայանը մանրամասնել է.
«Արհեստական բանականությանը խնդրեցի համեմատել այս երկու նկարների տղամարդկանց եւ պատասխանել, թե արդյո՞ք նույն մարդն է: ԱԲ-ն մեր փորձագետից շատ ավելի խորքային համեմատություն կատարեց: Ահա արդյունքը.
- Քիթը նման է պրոֆիլային կորությունը, կամրջի բարձրությունը և ընդհանուր ձևը մոտ են իրար։
- Ճակատը նման է երկուսն էլ ունեն բարձր, լայն ճակատ՝ նույն ուղղությամբ նոսրացող մազագծով։
- Մազագիծը նման է կողային նահանջը և վերին հատվածի բացվածքը գրեթե նույն կառուցվածքն ունեն։
- Ականջի ձևը նման է վերևի եզրի կորությունը և ընդհանուր կառուցվածքը մոտ են։
- Դեմքի օվալը նման է կլորավուն-օվալային ընդհանուր գիծ, առանց սուր անկյունների։
- Դեմքի մազածածկույթի գծագրությունը նման է մորուսի տարածման գիծը ու ձևը մոտ են, թեկուզ խտությունը տարբեր է։
- Ակնոցի դիրքն ու տեսակը նման են բարակ շրջանակ, ուղղանկյունաձև, և նստվածքը համարյա նույն բարձրության վրա։
Եթե ես լինեի քննչական կոմիտեի նախագահը, ապա վստահաբար կպնդեի, որ այս երկու լուսանկարներում բացարձակ նույն մարդն է»։
Ավելի վաղ խոսելով ՔԿ իրականացրած փորձաքննության մասին՝ Բաբայանը մասնավորապես նշել էր.
«Հիմա տեսեք, թե ինչ է եզրակացրել փորձագետը, որը տեսագրության մեջ պատկերված անձի և համացանցից որպես նմուշ վերցված Արշակ սրբազանի լուսանկարը համեմատել է իրար։
Քանի որ նրանցում պատկերված անձանց ճակատային շրջանի, քթային շրջանի և կզակի շրջանի ձևը, ինչպես նաև սանրվածքը համընկնում են, և այն հանգամանքը, որ երկուսն էլ կրում են ակնոցներ, ապա կարելի է եզրակացնել, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը»։










