Ինչպես փոխենք գյուղը. կաթի գին. «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը լուծում է առաջարկում (Տեսանյութ)


Ինչպես փոխենք գյուղը. կաթի գին. «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը լուծում է առաջարկում (Տեսանյութ)
Դեկտեմբեր 2 21:13 2025

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե  գյուղատնտեսական ինչ ռեֆորմ են առաջարկելու Հայաստանի բոլոր գյուղերին, նշել է նաև, թե ինչ լուծում են առաջարկում գյուղատնտեսական հիմնական մթերքի՝ կաթի գնի կարգավորման նպատակով։

«Հայաստանում գրեթե ամեն ինչ թանկացել է, բայց կաթի գինը մնացել է նույնը՝ 120-130 դրամ»,- նշել է Կարապետյանն ու հավելել՝ հայ գյուղացին նորմալ շահույթ չի ստանում, այնինչ  գյուղատնտեսական արդյունավետ քաղաքականություն վարող երկրներում այս հարցը վաղուց լուծել են։

«Մենք առաջարկում ենք, որ 120-130 դրամ կաթի գնին հավելյալ, պետությունը գյուղացուն սուբսիդավորի ևս 40 դրամով, որ նա նորմալ շահույթ ստանա»,- ասել է Նարեկ Կարապետյանը։