Նիկոլ Փաշինյանը ստոր ստախոս է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ)


Նիկոլ Փաշինյանը ստոր ստախոս է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
Դեկտեմբեր 2 18:01 2025

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ուղիղ եթերում հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստախոս է։

Նա անդրադարձավ 2019 թվականի հունիսին ՀՀ-ին արված առաջարկին, որը Նիկոլ Փաշինյանը թաքցրել է հայ ժողովրդից. «Սիրելի՛ հայ ժողովուրդ, որ քեզ Փաշինյանը խոստանում էր, որ հավաքվելու և միասին ենք որոշելու Արցախի ճակատագիրը, որ առաջարկ ստանա, անպայման ժողովրդին տեղեկացնելու է, Նիկոլը խաբեց։

Խաբում էր 2019 թվականին, երբ այս փաստաթուղթը ստացել էր և ձայն չէր հանում, խաբում էր 2020 թվականին, երբ Լավրովը հայտարարեց, որ փաստաթուղթ են տվել նրան, իսկ նա դրան որևէ ընթացք չի տվել։ Առանց վարանելու Նիկոլ Փաշինյանը նայում էր ձեր աչքերի մեջ և ասում էր, որ բանակցային որևէ փաստաթուղթ չկա։ Այնինչ այսօր հրապարակեց 2019 թվականի հունիսով գրված բանակցային առաջարկ։ Նիկոլ Փաշինյանը ստոր ստախոս է»։

 Մանրամասները՝ տեսանյութում