ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը կարդացել է Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին ու հպարտություն ապրել, որ «ՀՀ-ն ունեցել է նման պետականամետ ու ազգային շահը պաշտպանող նախագահ»։
«Թե բա՝ կհրապարակենք Սերժ Սարգսյանի նամակը։
Հրապարակեցի՞ք, մոլոդեց։
Եվ հետո՞…
Հերթական անգամ պարզվեց, որ Սերժ Սարգսյանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանն ու ջատագովն է:
Բանակցությունները տորպեդահարում է Ադրբեջանը։
Համանախագահների անհասցե հայտարարությունները «ջուր են լցնում Ալիեւի ջրաղացին»։
Հայաստանը պատրատ է փոխզիջումների, բայց ոչ թե միակողմանի զիջումների։
Արցախի ինքնորոշման իրավունքը Սերժ Սարգսյանի համար «կարմիր գիծ» է։
Ադրբեջանը փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով ու խախտում է ռազմական բալանսը։
Սրանք թեզեր են, որոնք պաշտպանում են ՀՀ-ի ու Արցախի շահերը»,- նշել է Շարմազանովը;
Ըստ նրա՝ այս նամակը դրական արդյունք էլ է տվել. դրանից հետո ՀՀ-ն ՌԴ-ի հետ կնքեց 300 մլն դոլար արտոնյալ պայմաններով ռուսական զենքի՝ ներքին գործարանային գներով ձեռքբերման պայմանագիր։
«Եվ նույնիսկ 2019-ին Նիկոլին առաջարկված փաթեթով հանրաքվեով էր որոշվելու Արցախի ճակատագիրը։
Ի՞նչ արեց Նիկոլը։
Հանձնեց Պրահայում Արցախն Ալիեւին։
Սերժ Սարգսյանի պետական մտքի 1 տոկոսը, որ Նիկոլն ու իր թիմն ունենային, ազգովի չէինք գնա «թուրքերին նոքյար դառնալու ճամփով»»,- հավելել է ՀՀԿԳՄ անդամը։










