Պատգամավորներն այցելել են Միքայել և Բագրատ Սրբազաններին


Պատգամավորներն այցելել են Միքայել և Բագրատ Սրբազաններին
Դեկտեմբեր 2 14:55 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Տիգրան Աբրահամյանն ու Մարտուն Գրիգորյանն այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու Միքայել և Բագրատ Սրբազաններին:

 

«Հատկապես այս օրերին Սրբազանների սկզբունքային դիրքորոշումներն ու հրապարակային խոսքը կարևոր են` Մայր Աթոռի դեմ հարձակումները չեզոքացնելու և ճշմարտությունը ներկայացնելու տեսանկյունից:

 

Նրանց այսօրվա կարգավիճակը` կալանավորի/դատապարտյալի տեսքով, ևս ուղիղ առնչվում է ներսից ու դրսից Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հետ:

 

Ազատություն Սրբազաններին և բանտում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին»,- հայտարարել է Աբրահամյանը: