Ընտրություններին ՔՊ-ն տանելու է ջախջախիչ հաղթանակ, ես կանգնած եմ լինելու այդ հաղթանակի հետևում. Հակոբ Արշակյան


Ընտրություններին ՔՊ-ն տանելու է ջախջախիչ հաղթանակ, ես կանգնած եմ լինելու այդ հաղթանակի հետևում. Հակոբ Արշակյան
Դեկտեմբեր 2 12:36 2025

Իմ կարծիքով մեր կուսակցությունը տանելու է ջախջախիչ հաղթանակ առաջիկա ընտրություններում և դրա պատճառները շատ են: Ես ինքս կանգնած եմ լինելու այդ հաղթանակի հետևում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հակոբ Արշակյանը:

 

«Ջախջախելու ենք այն բոլոր ուժերին, որոնք ցանկանում են, որ Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց ունենա: Ջախջախելու ենք այն բոլոր ուժերին, որոնք ցանկանում են, որ Հայաստանում ընտրություններ կեղծվեն, այն բոլոր ուժերին, որոնք իրենց կուտակած, թալանած կարողությունները ցանկանում են նորից դնել ընտրական գործընթացի մեջ, որպեսզի նորից գան իշխանության և թալանով զբաղվել: Այդ բոլոր ուժերին քաղաքացիներն իրենց քվեով են ջախջախելու»,-նշել է նա:

Արշակյանը հավելել է, որ օտարերկրյա այն ուժերը, որոնք ցանկանում են հարցականի տակ դնել Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, տարբեր ներքին ուժերի վրա հիմնվելով, ցանկանում են խոցելի դարձնել Հայաստանի ժողովրդավարությունը, տարածքային ամբողջականությունը՝ ջախջախվելու են: