ՔՊ համամասնական ցուցակում չեմ առաջադրվել, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՔՊ պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
ԱԺ փոխնախագահն ասաց, որ պատճառները տարբեր են: Հակոբ Արշակյանը նշեց, որ մասնագիտությամբ ճարտարագետ է, աշխատել է տնտեսական զարգացման ուղղություններով՝ մեծ նախագծեր բերելով Հայաստան:
«Զբաղվել եմ քաղաքականությամբ և դրան մղող հիմնական ուժն այն է եղել, որ ՀՀ-ում պարբերաբար ընտրություններ են կեղծվել, ՀՀ ժողովրդի կամքը չի արտահայտվել: Ինքս լինով պատախանաու և ակտիվ քաղաքացի՝ մշտապես մասնակցել եմ քաղաքական գործընթացներին»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
Արշակյանի խոսքով՝ իրեն հիմա ավելի շատ տեսնում է բիզնեսի, ՏՏ, ռազմարդյունաբերական զարգացման ոլորտներում։
Հիշեցնենք՝ Հակոբ Արշակյանը, որը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, չէր մասնակցել կուսակցության 7-րդ համաժողովին, քանի որ անդամավճարը չէր վճարել:










