Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց


Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց
Դեկտեմբեր 1 18:21 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվել է։

Այդ մասին փաստաբան Արամ Վարդևանյանն է հայտնել.

«2025 թվականի նոյեմբերի 10-ին բողոքարկել էինք դատավոր Կ. Ֆարխոյանի հերթական որոշումը, որով մերժվել էր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանքի վերացման հստակ հիմնավոր միջնորդությունը: Բողոքը վարույթ էր ընդունվել և գրավոր կարգով քննության էր առնվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ. Պապոյանի կողմից: 2025 թվականի հուլիսի 8-ից ապօրինի կալանավորված ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը վերացվեց և փոխարինվեց տնային կալանքով և գրավով:

Իհարկե, նման խափանման միջոցը բնավ մեղմ չէ:

Հստակ պետք է արձանագրել, որ օրինաչափ է այն, որ դատավոր Մխիթար Պապոյանի վարկանիշը փաստաբանական համայնքում միշտ բարձր է եղել ու միշտ բարձր է»։