Եկեղեցին, իհարկե, կարիք ունի խորը բարեփոխումների, բայց կուսակրոնության խնդիրը չէ, որ Ալիևի պահանջներն օրեցօր սաստկանում են. Արշակ Սրբազան


Եկեղեցին, իհարկե, կարիք ունի խորը բարեփոխումների, բայց կուսակրոնության խնդիրը չէ, որ Ալիևի պահանջներն օրեցօր սաստկանում են. Արշակ Սրբազան
Դեկտեմբեր 1 14:13 2025

Կուսակրոնության հարցը եկեղեցում բավական երկար ժամանակ քննարկման առարկա է եղել, բայց այս օրերին այդ հարցի քննարկումը շատ արհեստական եմ համարում, ասուլիսին հայտարարեց Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Որովհետև այս հարցն արհեստականորեն է բերվել հանրային դաշտ. մեր երկրի խնդրիները բացարձակապես կապ չունեն կուսակրոնության հետ։ Կուսակրոնության հետ կապված ես ունեմ իմ դիրքորոշումները, մեր եկեղեցականներից շատերն ունեն իրենց դիրքորոշումները»,-ասաց նա՝ հաստատելով, որ այո, եկեղեցին իհարկե կարիք ունի խորը բարեփոխումների՝ արդյունավետ իրականացնելու իր առաքելությունը։

«Բայց այդ բարեփոխումները բացարձակապես կապ չունեն իրական խնդիրների ու մարտահարվերների հետ, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առջև։ Կուսակրոնության խնդրի կարգավորված չլինելը չէ, որ այսօր Հայաստանը որպես գործոն պարզապես դուրս է մնացել աշխարհաքաղաքական խաղաքարտերից։ Կուսակրոնության խնդիրը չէ, որ Ալիևի պահանջները օրեցօր սաստկանում են։ Սա ուղղակի զավեշտ է»,-ասաց նա։  

Հարցին, թե ամեն դեքպում ո՞րն է նրա անձնական դիրքորոշումն այդ հարցի առնչությամբ՝ Սրբազանը պատասխանեց. «Իմ դիրքորոշումների մասին հենց սկսեմ խոսել, տուրք կտամ այդ օրակարգին»։