Երկրի այսօրվա ղեկավարն ուզում է ունենալ կառավարելի, ձեռնասուն եկեղեցականներ, որոնք կսպասարկեն իր հետաքրքրություններն ու շահերը և որևէ կերպ հավաքական կամ անձնական մոտեցումներով չեն հակադրվի իր քաղաքականությունը, այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Իսկ այդ քաղաքականությանը չհակադրվել՝ հնարավոր չէ։ Հնարավոր չէ համաձայնել այն քաղաքականությանը, որն այսօր իրականացվում է, որը բազմաթիվ վտանգներ և ռիսկեր է պարունակում։ Հնարավոր չէ համաձայնել մի քաղաքական խմբակի մոտեցումների, քայլերի հետ, որը հետևողականորեն քարոզում է պատմական հիշողությունից հիշողությունից հրաժարում։ Այդ «Իրական Հայաստան»-ի հայեցակարգը դրա մասին է, այն է՝ հարմարվենք մեր թշնամիների սպասումներին, որպեսզի նրանք դադարեն մեզ համար լինել թշնամիներ։ Սա անհեռատես քաղաքականություն է, սեփական իշխանությունը երկարաձգելու դատապարտելի փորձ։ Քանի դեռ ես այս ասպարեզում կամ, քանի դեռ կաթողիկոսը Գարեգին Երկրորդն է, այդպիսի մոտեցում չի լինելու»,-ասաց Արշակ Սրբազանը։










