Վեհափառ Հայրապետին խնդրում եմ 10 Սրբազաններին թողնել և դրանցից մեկին՝ Նավասարդ Կճոյանին, կարգալույծ հռչակել։ Այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Կարգալույծ հռչակեք, տեսնենք՝ ոնց են Ռուբեն Ռուբինյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահագն Ալեքսանյանը և մյուսները ի պաշտպանություն Նավասարդ Կճոյանին սկսում հայտարարություններ անել։
Դրեք նրանց այն անհարմար վիճակի մեջ, այն վիճակի մեջ, որ իրենք իրենց դրել են․ այսինքն իրենք ամենաանհարմար բանն են արել, կարճել են մի արքեպիսկոպոսից, օգտագործում են Ձեր դեմ մեկին, ով որ վաղուց, շատ վաղուց արդեն չպետք է լիներ։
Դե մաքրագործում, մաքրագործում, Վեհափառ Հայրապետ, կարգալույծ արեք Նավասարդ Կճոյանին»,-ասել է Մարուքյանը։










