Նիկոլ Փաշինյանը Հայաստանի N1 ստախոսն է. ինքը մոլորված զավակ չէ, ինքը մոլորեցնող գայլ է. Տեր Վրթանես


Նիկոլ Փաշինյանը Հայաստանի N1 ստախոսն է. ինքը մոլորված զավակ չէ, ինքը մոլորեցնող գայլ է. Տեր Վրթանես
Նոյեմբեր 28 16:49 2025

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի N1 ստախոսն է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

«Երբ Նիկոլ Փաշինյանը մեկին քաջ է կոչում, խոսում է այն մասին, որ նա վախկոտ է, եթե մեկին ասում է՝ համարձակ ես, ուրեմն նա լկտի պահվածք ունի»,- նշեց Տեր Վրթանեսը՝ անդրադառնալով Սրբազանների ու Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։

Հարցին՝ եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանին համարում են մոլորված զավակ՝ արժի՞, որ հոգևորականը նրա մասին այդպես խոսի՝ Տեր Վրթանեսն արձագանքեց. «Ինքը մոլորված զավակ չէ, ինքը մոլորեցնող գայլ է, ինքը գառան մորթով գայլ է»։

Տեր Հոր խոսքով՝ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը զղջա իր արարքների համար՝ չի կարող հատուցել։

«Ինքն Արցախն է հանձնել, ինչպե՞ս պետք է հատուզի զոհերի ընտանիքներին, անհետ կորածների ընտանիքներին, ինչպե՞ս պետք է հատուցի հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց։ Կարծում եմ՝ ինքը դժվարություն կունենա հատուցելու, դժվարություն կունենա դատաստանի  ժամանակ պատասխան տալու»,- ընդգծեց Տեր Վրթանեսը։