Զորական գյուղում դաժան ծեծի հեղինակ տղաներից մեկը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է. Այս մասին գրում է իրավաբան Դավիթ Թումասյանը։
«Նրա որդին ոչ միայն ակտիվորեն ծեծում է հասակակցին, այլ նաև իր սպորտա-չեմպիոնական հմտություններն օգտագործում է մարզաձևից դուրս՝ կենցաղում: 14-15 տարեկան լինելով՝ նա ոչ միայն չի հարգում օրենքը, այլ նաև «տղավարի ռազբորկեք» տանում՝ ենթամշակութային պիտակավորումներ տալով մեկ այլ անչափահասի արարքին:
Տրամաբանական հարց է առաջանում՝ եթե հայրը պայքարում է (կամ ավելի ճիշտ՝ պետք է պայքարի ենթամշակույթի դեմ), այդ ինչ է խոսել տանը կամ ցույց տվել որդուն, որ երեխայի մոտ հակառակ միտումն է զարգացել, և ինչո՞ւ է երեխան իր ագրեսիան այդպես դրսևորում: Ավելին, քրեակատարողական ծառայողը ոչ միայն չի սաստել որդուն, այլ բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով սատարել և հաստատ պաշտպանել է որդուն: Այստեղից ծագում է հաջորդ տրամաբանական հարցը՝ արդյոք մեզ պետք են այդպիսի քրեակատարողական ծառայողներ, ովքեր դաստիարակում են ապագա հանցագործներ.... Ըստ իս՝ միանշանակ ոչ.....»,-գրում է իրավաբան Դավիթ Թումասյանը։
Ավելի վաղ նա տեսանյութ ր տարածել, և գրել. «ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատաճառելը մի խումբ անձանց կողմից՝ պատժվում է 3-7 տարի ազատազրկմամբ: Պատասխանատվության ենթակա են ոչ միայն հարվածողներն ու հայհոյողները, այլ նաև նկարահանողը նույն տառապանքը պատճառելու համար:
Հ.Գ. Տեսանկութում կա հայհոյանք..... հայցում եմ դիտորդների ներողամտությունը, բայց դա այդ երեխաների ծնողների դեմքն է....
Հ.Գ.Գ. Արդեն մոտ 1 ամիս է նախաձեռնված է քրեական վարույթ, և հուսամ այն կհանգեցնի տրամաբանական ավարտին: Ավելին, սա կլինի դասավանդվող նյութ, թե ինչպես չպետք է իրեն պահի երիտասարդը, որ չենթարկվի պատասխանատվության»։
Հիշեցնենք, որ երեկ համացանցով տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։ Հետագայում պարզ է դարձել, որ Զորական գյուղի բարձր դասարանի աշակերտներն են՝ Մխիթար Բաբաջանյանը՝ 9-րդ դասարան, Հայկ Աղաջանյանը՝ 10-րդ դասարան, Հակոբ Գասպարյանը՝ 11-րդ դասարան և այլ հասակակից տղաներ, որոնք դաժանորեն ծեծել և նվաստացրել են Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող՝ Ա. Ջ.ին։ Տեղի ունեցածը նրանցից մեկը տեսանկարահանել է։
Տեսանյութը տարածվել է համացանցում։ Դրանից պարզ է դառնում, որ տղաների միջև ինչ-որ խնդիր է եղել, դրա մասին իմացել է պահակը։ Դրանից հետո մի քանի տղաներ քոլեջի սանին կանչել են, որ պատասխան տա, պահակը որտեղից է իմացել խնդրի մասին։










