Վարչապետն Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ:
Փաշինյանը հանդիպումից տեսանյութ է հրապարակել։
Ավելի վաղ նշել էր, որ այսօր հրավիրելու է սրբազան հայրերին, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանա:
Հիշեցնենք, որ այսօր տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում են, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։
Ըստ այդ հայտարարության՝ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։
Հայտարարության տակ ստորագրել են այնպիսի հոգևորականներ, որոնց մասին տարիներ շարունակ խոսվում է, որ նրանք նույնպես խախտել են կուսակրոնության ուխտը։
Օրինակ՝ հայտարարության տակ ստորագրել է Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Ըստ լուրերի՝ նա ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հայրն է։










