Ալբերտ Առստամյանի արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողեց Ալբերտ Առստամյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը։
Հիշեցնեմ, որ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը մեղադրվում էր խուլիգանություն կատարելու մեջ։
Ալբերտ Առստամյանն իր շնորհակալությունը հայտնեց՝ պապիս հետ նկարն ինձ նվիրելով»,-գրել է փաստաբանը։










