Ասում են՝ սա խոստացել եք, չեք արել, բա որ տասնյակ ուրիշ բաներ չենք խոստացել ու արել ենք, դրա հաշվարկն ո՞վ պետք է անի. Նիկոլ Փաշինյան


Ասում են՝ սա խոստացել եք, չեք արել, բա որ տասնյակ ուրիշ բաներ չենք խոստացել ու արել ենք, դրա հաշվարկն ո՞վ պետք է անի. Նիկոլ Փաշինյան
Նոյեմբեր 27 12:25 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ անընդհատ նայում են, թե իրենց կառավարությունն ինչ է խոստացել։

«Մենք չենք խոստացել, որ կենսաթոշակառուների համար առողջապահության ապահովագրությունը կլինի անվճար։ Ասում են՝ սա խոստացել եք, չեք արել, բա որ տասնյակ ուրիշ բաներ չենք խոստացել ու արել ենք, դրա հաշվարկն ո՞վ պետք է անի»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նա։

Փաշինյանի մոտ հարց է ծագել՝ եթե թոշակառուի թոշակը 15 հազար դրամով ավելացնեն՝ կկարողանա՞ իր առողջապահության խնդիրը լուծել։

«Ո՛չ։ Բա ի՞նչ անենք, մենք դրա համար ներդրեցինք առողջապահության ապահովագրության համակարգը, ճի՛շտ է, հիմա 65-ից բարձր թոշակառուների ավելացված թոշակը մենք, առանց իրենց հարցնելու, դնում ենք այդտեղ, բայց իրենք այդտեղ ստանալու են մի քանի անգամ ավել արժեցող ծառայություններ, որոնց կարիքը կունենան, Աստված տա՝ չունենան»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։