Սեթևեթելու ժամանակներն անցել են. Նիկոլ Փաշինյան


Սեթևեթելու ժամանակներն անցել են. Նիկոլ Փաշինյան
Նոյեմբեր 27 12:39 2025

Հայաստանում պետական համակարգն այսօր աշխատում է շատ էականորեն ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, քան, օրինակ, աշխատում էր 2018 կամ 2019 թվականին, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ շատ են աշխատում, որովհետև աշխատանքի ծավալներն են մեծացել։

Նիկոլ Փաշինյանն ապշած է՝ Գեղարքունիքում կառավարության ընդունած ծրագրերի շրջանակում այս պահին 247 տեղում շինարարություն է իրականացվում։

«Պատկերացնո՞ւմ եք, սա աներևակայելի թիվ է, վստահ եմ՝ մյուս մարզերում էլ է այդպես»,- ընդգծեց նա։

Վարչապետն ասաց, թե սեթևեթելու ժամանակներն անցել են։