WhatsApp հավելվածում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ․ Զգուշացում


WhatsApp հավելվածում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ․ Զգուշացում
Նոյեմբեր 26 20:24 2025

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից հայտնում են․

«WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ (+374 93 587035), որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը:

Խնդրում ենք՝

• չպատասխանել նման հաղորդագրություններին,

• չտրամադրել որևէ անձնական տվյալ»։