Թող մյուս դատարկ տեղերում էլ նկարներ դնեին, որ դահլիճը լրացված լիներ. Ալեն Սիմոնյանը՝ քաղբանտարկյալների թեմայով լսումների մասին


Թող մյուս դատարկ տեղերում էլ նկարներ դնեին, որ դահլիճը լրացված լիներ. Ալեն Սիմոնյանը՝ քաղբանտարկյալների թեմայով լսումների մասին
Նոյեմբեր 26 14:33 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Հայաստանում ընդդիմություն չկա։

«Հայաստանում այսօր քաղաքական օրակարգը թելադրում է գործող իշխանությունը, իրենք հակադարձողի դերում են, իրենք հայ ժողովրդին ասելիք չունեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանը հայտարարեց, թե իրենք ընդդիմադիրներին կալանավորում են ոչ թե խոսքերի, այլ՝ քրեորեն պատժելի արարքների համար։

Սիմոնյանն ԱԺ օթյակից հետևում էր «Քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» լսումներին, որն ընդդիմադիրներն են հրավիրել։

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ դահլիճից չի հետևո՞ւմ՝ արձագանքեց. «Որ դահլիճը լցվի՞»։

Նշենք, որ լսումների ժամանակ ԱԺ-ում կառավարության անդամներին հատկացված տեղերում դրված էին ՀՀ-ում քաղբանտարկյալների լուսանկարները, Ալեն Սիմոնյանն ասաց, թե լավ գաղափար է։

«Լավ է, նկարներ են դրել, որ ինչ-որ չափով դահլիճը լրացված լինի, մյուս տեղերում, որ մարդ չկա նստած, կարող են էլի նկարներ դնել, օրինակ՝ անցյալից»,- հավելեց նա։