«Հերոսներն ապրում են հավերժ» ֆիլմը Կարապետյան ընտանիքի շառավղի շարունակականության մասին է։
Սարգիս Ստեփանի Կարապետյանը (1932-2025) ամբողջ կյանքը՝ շուրջ 55 տարի, նվիրել է մանկավարժությանը, եղել Լեռնահովիտի դպրոցի ուսուցիչ և տնօրեն. օրինակ է եղել ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ համայնքի համար։ Այսօր նրա գործը շարունակում են զավակները և թոռները։
Դեկտեմբերի 4-ից «Սինեմա Սթար» կինոթատրոնում ցուցադրվում է MONK3 YouTube-յան ալիքի արտադրության «Հայ Դավիթ» մուլտֆիլմը, որի ամբողջ եկամուտը տրամադրվելու է «Հայ մայրեր» հիմնադրամին, իսկ «Սարգիս Կարապետյան» հիմնադրամը կրկնապատկելու է այդ գումարը։
Բացի այդ, արդեն հաջորդ տարվանից «Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հովանավորելու է նաև 100 ուսանողի (յուրաքանչյուր մարզից 10 ուսանողի) առաջին տարվա վարձավճարը։
Տեսանյութն՝ այստեղ










