Aysor.am-ի տեղեկություններով՝ Արշակ Սրբազանի հարցի քննության նպատակով ձևավորված հանձնախումբն առ այսօր որևէ ժողով չի գումարել ու չի լսել Արշակ Սրբազանի պարզաբանումները։
Հիշեցնենք, որ այդ հանձնախմբի անունից երեկ համացանցում հրապարակվել է փաստաթուղթ՝ ուղղված Ամենայն հայոց կաթողիկոսին, որով պահանջում էին ժամանակավորապես կասեցնել Արշակ Սրբազանի ծառայությունը:
Aysor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հանձնախմբի անդամներից Հայկազուն Սրբազանը, որը, ի դեպ, ըստ հրապարակված փաստաթղթի, իր ստորագրությունն էր դրել Արշակ Սրբազանի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու պահանջի տակ, հարցազրույցում ասել է, որ լավ չի հասկացել՝ ինչի տակ է ստորագրել։ Փաստաթուղթը կազմվել է հապճեպ, հանձնախումբը որևէ քննություն չի իրականացրել ու ներկայացված առաջարկները որևէ փաստական եզրահանգման արդյունք չեն։










