Աբրահամ Սրբազանը չի տեսնում, որ եկեղեցին բաժանվել է երկու թևի՝ «նիկոլականներ» ու «ոչ նիկոլականներ»


Աբրահամ Սրբազանը չի տեսնում, որ եկեղեցին բաժանվել է երկու թևի՝ «նիկոլականներ» ու «ոչ նիկոլականներ»
Նոյեմբեր 25 16:15 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողով է հրավիրվել։

Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ամեն ինչի մասին կխոսի ժողովից հետո։

«Ես ժողովից առաջ իրավունք չունեմ որևէ հայտարարություն անելու»,- նշեց Սրբազանը։

Սրբազան Հայրն ասաց, որ ժողովում կքննարկվի, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի ժամանակ զեղչվում Վեհափառ Հայրապետի անունը։

Աբրահամ Սրբազանը չի տեսնում, որ եկեղեցին բաժանվել է երկու թևի՝ «նիկոլականներ» ու «ոչ նիկոլականներ»։

«Ես այդպիսի բաժանում չեմ տեսնում»,- նշեց Վայոց ձորի թեմի առաջնորդը։

Սրբազանն ասաց, թե ինքը Տեր Հովհաննեսին չի ասել, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի ժամանակ զեղչի Վեհափառ Հայրապետի անունը։

«Դա այն եզակի պատարագներից էր, որ ես ընդամենը աղոթում էի մեր երկրի ու ժողովրդի համար»,- նշեց Սրբազան Հայրը։