Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանը հայցադիմում է ներկայացրել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ՀՀ կառավարության դեմ. Այս մասին Aysor.am-ին ասաց Ղուկասյանի փաստաբանական խմբի անդամ Զարուհի Փոստանջյանը։
«Հայցադիմում է ներկայացվել ոչ միայն Ռուբեն Ռուբինյանի, այլ նաև ՀՀ կառավարության դեմ՝ անմեղության կանխավարկածը խախտելու կապակցությամբ»,-ասաց նա։
Նշենք, որ ըստ DataLex-ի՝ հայցը ներկայացվել է ոչ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտութայան հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման՝ հօգուտ Վ. Ղուկասյանի 500.000 հզր. դրամ գումար բռնագանձելու, նրա հիմնարար իրավունքի՝ արդար դատաքննության իրավունքի /անմեղության կանխավարկածի վերաբերյալ փաստը հաստատելու և որպես հիմնարար իրավունքների խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման՝ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Վ.Ղուկասյանի 500.000 հզր. դրամ գումար բռնագանձելու պահանջների մասին։










