Ինձ համար ցանկալի տարբերակը ՀԷՑ-ի պետականացումն է, սակայն այստեղ ֆինանսական հարց կա. Փաշինյան


Ինձ համար ցանկալի տարբերակը ՀԷՑ-ի պետականացումն է, սակայն այստեղ ֆինանսական հարց կա. Փաշինյան
Նոյեմբեր 25 12:50 2025

ՀԷՑ-ի հետ կապված  հիմնական խնդիրը մեր ռազմավարական մոտեցումն է, ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Նա հիշեցրեց, որ երկու հնարավոր տարբերակ են քննարկել, որոնց մասին հրապարակային հայտարարել է. «Տարբերակ մեկ՝ մենք սահմանված օրինակարգերով ՀԷՑ-ն ամբողջությամբ դարձնենք պետական, որից հետո ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ հրավիրենք, որպեսզի կառավարի՝ կառավարության վերահսկողության ներքո։ Երկրորդ տարբերակը՝ եթե տեսնենք, որ սա ինչ-որ պատճառով անհասանելի է, քանի որ ընկերությունը վերցնելու համար վճարում պետք է իրականացնենք,  եթե տենենք, որ այդ ծախսն արդարացված չէ պետական միջոցներով, պետք է թափանցիկ ընթացակարգերով  նոր ներդրող ներգրավենք։ Ուզում եմ անկեղծ ասել՝  ինձ համար լավագույն, ցանկալի տարբերակն առաջինն  է՝  ՀԷՑ-ի պետականացումն է, բայց  այդտեղ ֆինանսական հարց կա»։