Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրել է. «Հայ Առաքելական Եկեղեցին առանձնանում է իր ներքին ու արտաքին կայունությամբ, պատմական հիշողությամբ և անբեկանելի արժեհամակարգով։ Իհարկե, պետաիշխանական լծակների, հանրային կոչված լրատվամիջոցների անմիտ հետևողական քարոզչության և նույնաբնույթ այլ ներուժի պարագայում հնարավոր է հասնել որոշակի պառակտումների, ոչ ավելին։
Դեռ մի կողմ թողնենք այս արշավի հակաիրավական կողմը, ուղղակի մի հարց տանք մեզ՝ թուրքական և ադրբեջանական իշխանությունները թույլ կտայի՞ն այսպիսի կեցվածք իրենց հոգևոր կառույցների հանդեպ, կփորձեի՞ն տարաբնույթ հնարովի արդարացումներով այս խիստ ճակատագրական շրջափուլում թուլացնել իրենց հոգևոր, համազգային հենասյունը։
Աստված պահապան մեր Հայ Եկեղեցուն ....»,- գրել է Գ.Դանիելյանը։










