Tert.am-ը գրում է.
Մենք ադրբեջանցիների՝ ՀՀ այցի ժամանակ անգամ, բարձրացրել ենք գերիների հարցը: Ինչպես նաև՝ Հիքմեդ Հաջիևի առջև ենք բարձրացրել այդ հարցը: Այս մասին Երևանում տեղի ունեցող ասուլիսի ընթացքում ասել է հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Սուլթանյանը:
Նրա խոսքով՝ ավելին՝ որևէ սահմանափակում ոչ հայկական կողմից, և ոչ էլ ադրբեջանական չի կիրառվել իրենց վրա, որպեսզի գերիների հարցը չբարձրացվի:
Շարունակելով՝ Սուլթանյանը նշել է, որ իրենք պարբերաբար գերիների հարցը շարունակում են բարձացնել նաև միջազգային ատյաններում ու կառույցներում՝ ընդգծելով՝ Կարմիր Խաչի՝ վերջերս բացակայության հանգամանքով պայմանավորված ևս մի քանի նամակ են ուղարկել այդ կառույցին:
«Ադրբեջանի հետ այս թեմայով ուղիղ խոսելը նոր վիճակ էր: Մեր խոսքը ձևակերպել ենք դիվանագիտորեն ու հիմնավորել՝ նրբանկատորեն, որպեսզի արդյունքում կողմերի միջև առաջանա վստահության ու փոխադարձ ընկալման զգացողություն, ինչի հետևանքով էլ հույս ունենք այս խնդիրներն ավելի արագ կլուծվեն»,- ավելացրել է պատվիրակության ներկայացուցիչը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:










