Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու նախագծին


Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու նախագծին
Նոյեմբեր 24 12:36 2025

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու վերաբերյալ նախագծին։

Առաջարկվում է շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18-ամսյա ժամկետով. որոշումը կտարածվի 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։

2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու մասին կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ձմեռային զորակոչի շրջանակներում ԶՈւ-ի համալրման բուն գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամյսա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված  քաղաքացիները։

Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։

Նախագիծը համարվել է անհետաձգելի, այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։