ՀԷՑ-ին զրկեցին լիցենզիայից, որպեսզի Պղնձամոլիբդենայինի պես դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի ընկերություն. Նարեկ Կարապետյան


ՀԷՑ-ին զրկեցին լիցենզիայից, որպեսզի Պղնձամոլիբդենայինի պես դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի ընկերություն. Նարեկ Կարապետյան
Նոյեմբեր 24 10:19 2025

«Չնայած Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշմանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը,  ճնշման տակ լինելով,  վերցրեց ՀԷՑ-ի լիցենզիան։ Դրանից հետո ես հայտարարեցի՝ՀԷՑ-ն այս մարդկանց պետք է,  որպեսզի Քաջարանի Պղնձամոլիբդենայինի պես դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի կառույց, որպեսզի իրենք կարողանան ընտրությունների  ժամանակ օգտագործեն որպես գործիք»,-այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, «Մեր ձևով» շարժման համահիմնադիր Նարեկ Կարապետյանը։

Նա ընդգծել է,  այդ հայտարարությունից ժամեր են անցել, սակայն ՔՊ-ականները, որ քննարկել են ու գրառումներ են արել  անգամ իր սպորտային կոշիկներն ու դրանց գույնը, չեն արձագանքել դրան։

«Իրենց չի հետաքրքրում ոչ երկրի տնտեսական վիճակը, ոչ տնտեսության համբավը, ոչ արբիտրաժային դատարանը։ Գիտե՞ք ինչու ՔՊ-ականներն իմ այդ հայտարարությունից հետո ինչու ծպտուն չհանեցինք։ Գիտե՛ք»,-նշել է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նարեկ Կարապետյանը գրել էր. «ՀԷՑ ընկերությունը զրկվեց լիցենզիայից, որպեսզի Քաջարանի Պղնձամոլիբդենայինի պես դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի ընկերություն՝ ընտրությունների համար և իշխանությունը պահելու համար: Եվ երբ ասում ենք Փաշինյանը մտածում է միայն իր իշխանության մասին, իսկ Սամվելը՝ նաև քո մասին, ճիշտ ենք ասում»։