Ծառուկյանը UFC-ից ստացել է 400 հազար դոլար, Չիմաեւից՝ 150-հազարանոց ժամացույց նվեր (տեսանյութ)


Ծառուկյանը UFC-ից ստացել է 400 հազար դոլար, Չիմաեւից՝ 150-հազարանոց ժամացույց նվեր (տեսանյութ)
Նոյեմբեր 24 10:09 2025

 

 

Դոհայում անցկացված խառը մենամարտերի UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթանակի համար թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) UFC-ից ստացել է 350 հազար դոլար մրցանակային գումար, 50 հազար դոլար բոնուս։

Արման Ծառուկյանն իր ընկեր, միջին քաշային կարգում UFC չեմպիոն, չեչեն Համզատ Չիմաեւից նվեր է ստացել ձեռքի ժամացույց, որի գինը 150 հազար դոլար է։

Արման Ծառուկյանը Դոհայում խեղդող հնարքով հաղթել էր դասակարգման 6-րդ համար, նորզելանդացի Դեն Հուքերին եւ դարձել չեմպիոնի հավակնորդ։