Տոպուրիան՝ Ծառուկյանին․ Ամեն անգամ ինձ տեսնելիս դու քարանում ես վախեցած բադի նման


Տոպուրիան՝ Ծառուկյանին․ Ամեն անգամ ինձ տեսնելիս դու քարանում ես վախեցած բադի նման
Նոյեմբեր 24 09:08 2025

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Իլիյա Տոպուրիան արձագանքել է չեմպիոնի հավակնորդ Արման Ծառուկյանի (Հայաստան) մարտահրավերին։

 

«Ամեն անգամ ինձ տեսնելիս դու քարանում ես վախեցած բադի նման՝ չիմանալով, թե ինչ անել։ Դու գիտես, որ ես կարող եմ վարվել քեզ հետ այնպես, ինչպես ցանկանամ։ Ես կկռվեմ նրա հետ, ում կընտրի UFC-ն։

 

 

Մի մոռացիր, որ ես քեզ ապտակեցի, իսկ դու պարզապես ծիծաղեցիր։ Հիմա գանգստեր ես ձեւանում։ Շարունակիր նույն ոգով, դու ճիշտ ուղու վրա ես։ Բայց այդ ուղին մի քանի աստիճան ցածր է իմինից»,- սոցիալական ցանցերում գրել է Տոպուրիան։

 

 

Դոհայում անցկացված  UFC 265 մրցաշարի գլխավոր մենամարտում Արման Ծառուկյանը (Հայաստան) երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել էր դասակարգման 6-րդ համար Դեն Հուքերին (Նոր Զելանդիա)՝ ստանալով չեմպիոնի հավակնորդի կարգավիճակ։