«Երկու անգամ ականատես եմ եղել՝ ինչպես է Ստեփան Ասատրյանը, այդ ժամանակ լինելով քահանա, հայհոյում». Նոր մանրամասներ՝ կարգալույծ արված հոգևորականի մասին


«Երկու անգամ ականատես եմ եղել՝ ինչպես է Ստեփան Ասատրյանը, այդ ժամանակ լինելով քահանա, հայհոյում». Նոր մանրամասներ՝ կարգալույծ արված հոգևորականի մասին
Նոյեմբեր 22 22:13 2025

Հովհաննավանքի կարգալույծ արված քահանա նախկին Տեր Արամին՝ Ստեփան Ասատրյանին կարող են և՛ փողով գնած լինել, և՛ շանտաժով, Aysor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

«Ավելի հավանական է, որ շանտաժով գնած լինեն, իր վրա կոմպրոմատներ ունենալով՝ հաշվի առնելով իր կենցաղը, վարքն ու բարքը: Փողոցային խոսույթով, հայհոյաբերան անձնավորություն է: Դեռ այն ժամանակ նույնիսկ, երկու անգամ ականատես եմ եղել, թե ինչպես է  հայհոյում: Այդ պահվածքը քահանային հարիր չէ: Փորձել եմ մեղմ ձևով իրեն հասկացնել, որ հարիր չէ իրեն, բայց ինքը թեմի առաջնորդի և բարձրաստիճան հոգևորականների մոտ շատ խոնարհ, սրբի դեմքով էր միշտ: Իրականում ոչ կոռեկտ պահվածքով երիտասարդ էր, որն այդպես էլ չկարողացավ կայանալ: Շողոքորթ, նաև ստախոս մարդ է»,- ասաց Տեր Վրթանեսը:

Նրա խոսքով՝ կյանքը ցույց  է տվել, որ նրանք, ովքեր քահանային հարիր վարք ու բարք չեն ունենում, եկեղեցուց դուրս են գալիս՝ լինի դա կամավոր, թե ոչ.

 «Թեմում բացի իրենից սուտ խոսող քահանա չեմ հանդիպել: Իրենից էլ չէի սպասի, բայց պարզվեց, որ մարդը սուտ է խոսում: Ինքը նախադեպ է : Ասում էր, թե մեր համակուրսեցի Տեր Սարգիսը ճեմարանում չի սովորել, կրթություն չունի... Ամբողջը սուտ է ասել։ Կամ, որ ասում էր՝ Քննչական չեմ գնացել, բայց իրականում գնացել էր։ Ասում էր՝ վերադասը ինձ  ուղարկել է ընդդիմության հավաքներին, բայց մնացած ոչ մեկիս այդ նույն վերադասը չէր ուղարկել: Հետո էլ ասում է՝ ինչն էլ սուտ է, դատի տվեք։ Հա, մենք դատի չենք տալիս, բայց դա չի նշանակում, որ դու ճիշտ ես ասում»: