Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրել է․
«Նիկոլը «յավնի» ներոնացավով է տառապում: Նա հանդիսատեսի կարիք ունի, բայց սովորական հանդիսատես կարողանում է հավաքել միայն Ֆեստիվառներին, իսկ հանդիսատեսն էլ վստահաբար իրեն լսելու համար չի գալիս այդտեղ:
Հենց այդ պատճառով էլ Նիկոլի մոտ «հանդիսատես» է սկսել աշխատել ամբողջ պետական ապարատը և քաղաքացիական ծառայողները: Պետական միջոցների բոլուբոլ օգտագործման արդյունքում Նիկոլը «համալիր է լցնում» քանզի հիմա էլ նրան հանգիստ չի տալիս Տաթև Ասատրյանի փառքը: «Համալիր է լցնում», բայց… դա չի դառնում տեղեկատվական մեյնսթրիմ:
Այլևս ոչ ֆեյք պատարագները, ոչ առավոտյան սրտիկները, ոչ օր ու մեջ Սահմանադրություն փոփոխելու մասին հայտարարությունները մեյնսթրիմ չեն դառնում և դա փոքրիկ Նիկոլին շատ է տխրեցնում:
Չեմ զլանա ու խորհուրդ կտամ: ՀԸնգեր Փաշինյան, ուզու՞մ ես 10 օր երկիրը միայն քո մասին խոսի:
Գնա եկեղեցի ու պսակվի Աննայի հետ: Պսակադրությունն էլ թող անի ձեր անձնական «քահանա» Ստյոպը: Ազապ բաշի, հարսնաքուր, քավոր քավորկին… Բոլոր ատրիբուտներով որ հարսանիք անես, վստահեցնում եմ քեզ, 10 օր ժող.ջանը ձեզնից է խոսելու:
Ժող.ջանը սիրում է քննարկել այլոց հարսանիքները: Ժող.ջանին այլոց ամեն ինչը հետաքրքիր է ու հենց դրա պատճառով էլ սեփական կյանքով հետաքրքրվելու ժամանակ չի մնում»:










