Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովին։Վարչապետի ելույթը Iravaban.net-ը ներկայացնում է ամբողջությամբ։
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Ազգային Ժողովի մեծարգո նախագահ,
Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ,
օրենսդիր, գործադիր իշխանությունների, դատական, իրավապահ համակարգերի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, անկախ և ինքնավար մարմինների, հատուկ ծառայությունների, հարգելի ներկայացուցիչներ, հարգելի զինծառայողներ, ոստիկաններ, փրկարարներ, կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների հարգելի աշխատողներ, սիրելի ուսանողներ և աշակերտներ, սիրելի ժողովուրդ, պետական մարմինների ներկայացուցիչներ
Այս համաժողովը առաջինն է Հայաստանի պատմության մեջ։ Համաժողովը ինքը իրենով պետության՝ Հայաստանի Հանրապետության դերի և նշանակության վերարժևորման արտահայտություն է։ Մեր ժողովրդի համար պետության ոչ միայն կարևորությունը, այլև կենսականությունը ընդգծելուն ուղղված միջոցառում։ Պետության հանրային ընկալումը մեծապես կախված է պետական մարմինների աշխատողների հանրային ընկալումով, որովհետև հենց մեր միջոցով է քաղաքացին հարաբերվում իր պետության հետ և պետության հետ իր հարաբերությունները մեզնից յուրաքանչյուրի հետ իր հարաբերություններն են, մեր հավաքականության հետ իր հարաբերությունները։ Այս համատեքստում պետական բոլոր մարմինների բոլոր աշխատողները համքարություն են։ Իշխանությունների տարանջատման սկզբունքը հանդերձ պետական մարմինների աշխատողները փոխկապակցված են հավաքական պատասխանատվությամբ և նրանց հավաքական աշխատանքը կանխորոշում է պետության որակը, պետության քաղաքացիների և բնակչության կյանքի որակը, պետության և քաղաքացու հարաբերությունների որակը։ Հետևաբար պետական մարմիններն աշխատանքի և լիազորությունների բաժանմամբ հանդերձ մի մեծ մասով ընդհանուր գործ են անում, իսկ ընդհանուր գործի արդյունավետության և գիտակցության մի կարևոր նախապայման կա:
Ընդհանուր գաղափարաբանությունը, պետության մասին ռազմավարական ընդհանուր պատկերացումը, առանց որի պետական համակարգի և նրա որևէ մարմնի, որևէ աշխատողի աշխատանքի որակը սկսած վարչապետ, շարունակած որևէ նախարարության կրտսեր մասնագետով, չի կարող լինել պատշաճ, որովհետև աշխատանքը և նրա որակը ինքնահայաց չեն և դրանց գնահատականը կախված է նրանից, թե ինչ խնդիր ես ուզում լուծել։ Ցանկացած աշխատանք միկրո գործողությունների շղթա է, բայց ամեն օր մեզնից յուրաքանչյուր կողմից իրականացվող աշխատանքային միկրոգործողությունը կարող է ժամանակի, ռեսուրսի և էներգիայի սովորական վատնում լինել, եթե գիտակցական կամ ենթագիտակցական կապով կապված չէ մակրոնպատակի, մեծ նպատակի հետ։ Սա առավել ևս վերաբերվում է պետական մարմիններին, որովհետև պետական մարմինները պետության շարժիչն են, պետության անիվները, պետության ղեկը և այն ամենը, ինչ ապահովում է պետության ընթացքը։
Եվ հետևաբար պետական մարմինները, որքան էլ գործառութային և լիազորությունների բաժանումներ ու տարբերություններ ունենան, պետք է միավորված լինեն ներդաշնակության որոշակի ռիթմով, զգացողությամբ ու համակարգով, այնպես, ինչպես անկախ, բայց ներդաշնակության որոշակի ռիթմով միավորված են նվագախմբի փողային, լարային, հարվածային հատվածները, դրանցում ներառված ամեն գործիք, այնպես, ինչպես երգչախմբի յուրաքանչյուր անդամ անկախ լինելով փոխկապված է մյուսի և ի վերջո նաև նվագախմբի հետ։
Ո՞րն է, ուրեմն, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատանքի մակրոնպատակը, որի հետ պետք է առնչակցել որի նկատմամբ պետք է կարգաբերել ամեն օրվա միկրո գործողությունները։ Այդ մակրոնպատակը պետության, Հայաստանի Հանրապետության հարատևությունը ապահովելն է։ Մեր նպատակն է, որ մեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, որպես այդպիսին շարունակաբար գոյություն ունենա 50 տարի, 100 տարի, 150 տարի, 500 տարի, հազար տարի և դրանից անդին։ Հասկանում եմ, իհարկե, որ եթե մեր մտածողության բանաձևերով 50-100 տարի պետություն ունենալու տեսլականը դեռ կարող է ընկալվել որպես պրակտիկ խնդիր, ավելի երկար պլանավորման մասին խոսակցությունն ինքնին կարող է տարակուսանք հարուցել, բայց եթե հազար տարվա պետության տեսլականն ակնհայտորեն չի կարող ձևավորել ամենօրյա միկրո գործողությունների պլան, կարող է և պետք է ձևավորի ամենօրյա գործելակարգի հոգեբանություն և ենթագիտակցություն։ Դա այն գործոնն ու միջավայրն է, որ պետությունը մեզանում և մեզ համար պետք է և կարող է դարձնել մտածելակերպ, ազգային մտածելակերպ։ Հազար տարվա պետության տեսլականը այսօրվա մեր գործողության և մեր ապրած ժամանակի արժեքը խորությամբ և ամբողջությամբ գիտակցելու գործիք է, որովհետև այս օրը առաջիկա 1000 տարվա ամենակարևոր ժամանակահատվածն է, ամենակարևոր պահը, առանց որի առաջիկա 1000 տարին չի կարող գոյություն ունենալ։
Ապագան առանց այսօրվա չի կարող գոյություն ունենալ։ Ահա թե ինչու է ապագան այսօր։ Հոգեբանությունը՝ հոգեբանություն, մտածողությունը՝ մտածողություն, բայց դրանք նաև իրացվելու և իրագործվելու ամենօրյա կիրառական գործիքներ պետք է ունենան։ Որո՞նք են ուրեմն այն կիրառական գործիքները որոնցով մենք պետք է ճանապարհ բացենք մեր հազարամյա պլանի իրագործման համար։
Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ,
պետական մարմինների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ,
լեգիտիմությունը պետք է լինի մեր հարաբերությունների մեկնակետը, սա ընդ որում վերաբերվում է թե արտաքին, թե ներքին հարաբերություններին, քաղաքականություններին ու որոշումներին, լեգիտիմությունը այն ենթակառուցվածքն է, որը ոչ միայն ճանապարհ է հարթում պետության և պետության, այսինքն երկու պետությունների, մարդու և մարդու, այսինքն երկու մարդկանց, պետության և մարդու հարաբերություններում, այլև այդ նույն գործոնը անվտանգության ապահովման, պաշտպանության մեխանիզմներ է ապահովում։ Լեգիտիմությունը, հետևաբար, թե՛ մարդու, թե՛ պետության անվտանգության ապահովման կարևորագույն գործիք է անվտանգության ապահովման էական միջավայր լեգիտիմության հենքի վրա գործելը եթե չի երաշխավորում առնվազն էականորեն մեծացնում է անվտանգության և ապահովության մակարդակը թե մարդու թե պետության համար և լեգիտիմություն այն կարևոր գործոններից է որը պետք է սպասարկի մեր պետության հարատևության օրակ կարգը։ Հետևաբար, լեգիտիմության վրա հիմնված և լեգիտիմության հիմքերի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում պետք է պետական և հանրային կյանքի շարունակական օրակարգ լինի, և մեր լեգիտիմությունը պետք է ինտեգրված լինի համաշխարհային լեգիտիմության միտումներին, համաշխարհային իրավակարգին, համաշխարհային լեգիտիմության զարգացումներին հաղորդակից լինելու համար։
Արտաքին հարաբերությունների մեր լեգիտիմությունը, ըստ այդմ, բխում է ՄԱԿ-ի կանոնադրությունից և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրից։ Ներքին լեգիտիմությունն իր հերթին մի աղբյուր ունի, և այդ աղբյուրը պետության հիմնադիրն է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ու նրա ազատ կամարտահայտությունը։
Պետական մարմինների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի ժողովուրդ
Այն, ինչ ասում եմ, սովորական մի տեքստ է: Իրավաբանների և պետական մարմիններում երկարամյա ծառայության փորձ ունեցողների համար նույնիսկ աշխատանքային ու դասագրքային ճշմարտություն: Բայց թույլ տվեք համոզմունք հայտնել, որ լեգիտիմության անկյունաքարերի չնույնականացումը և պետությունը այս գիտակցության և վեմի վրա չկառուցելը մեր բոլոր պրոբլեմների աղբյուրն է, և այսպիսով նաև մեր բոլոր պրոբլեմների լուծման էական և կարևորագույն նախապայման։ Լեգիտիմությունն ինքը իրենով չի լուծում բոլոր պրոբլեմները, այլ ենթակառուցվածք և բանաձևեր է ստեղծում բոլոր խնդիրների լուծման համար։ Դիտարկենք թեկուզ, թե ինչ առնչություններ ունի լեգիտիմությունը արտաքին անվտանգության խնդրի լուծման հետ։ Երկար տարիներ, օրինակ, մենք էական սահմանափակումներ ենք ունեցել ռազմատեխնիկական ոլորտում տարբեր երկրների հետ մեր հարաբերություններում։
Բազմաթիվ երկրներ պարզապես հրաժարվել են մեզ սպառազինություն և տեխնիկա վաճառել և նման դիրքորոշման անկյունաքարային պատճառը եղել է այդ երկրների համոզմունքը, որ մենք ձեռք բերած սպառազինությունը զինությունը և տեխնիկան կարող ենք օգտագործել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս։ Հիմա մենք չունենք նման սահմանափակումներ, և սրա պատճառն այն է, որ մենք բոլոր արտաքին հարաբերությունների հիմքում դնում ենք 1991 թվականի Ալմաৎայի հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության լեգիտիմ խնդիրը։ Լեգիտիմությունը ուզում եմ նորից ընդգծել, չի երաշխավորում անվտանգություն, բայց նախ ինքնին անվտանգության ավելի բարձր, իսկ խոցելիության ավելի ցածր մակարդակ է ապահովում և հասանելիություն է տալիս անվտանգության ապահովման ժամանակակից շատ միջոցների և տեխնոլոգիաների։ Եթե ավելի պարզ ասեմ, լեգիտիմությունը ինքնին փոքրացնում է պատերազմի վիճակում հայտնվելու հավանականությունը, բայց մյուս կողմից հնարավորություն է տալիս էականորեն անգամներով մեծացնել պաշտպանական կարողությունները, որովհետև երբեք և ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել սեփական միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու որևէ պետության իրավունք։ Եվ այս ըմբռնումը, սպառազինության և տեխնիկայի ձեռք բերման հնարավորությունները, պաշտպանական տեխնոլոգիաներին հասանելիությունը ավելացնում է անգամներով։ Այս նույն բանաձևը կիրառելի է նաև արտաքին հարաբերությունների այլ ոլորտներում, ինչպես նաև ներքին օրակարգերի սպասարկման տեսակետից։ Սա կարելի է պետության և պետական հիգիենայի էական և կենսական մաս համարել։
Այս նկատառումով է, որ սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր սահմանադրության ընդունմամբ։ Ինչու՞ և ինչո՞վ է կարևոր այս օրակարգը։ Այդ նույն լեգիտիմության պատճառով մեզ չի լքում այն զգացողությունը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օտարություն են զգում Հայաստանի Հանրապետությունում հաստատված իրավակարգի նկատմամբ։ Օրենքները, կարգավորումները, իրավակարգը մեզանում հաճախ ընկալվում են որպես անհարմարություն և խոչընդոտ, որպես օտարոտի և անհարազատ մի բան, քան թե կենսական անհրաժեշտություն։ Ի՞նչ խոսք սրանում դեր կարող են ունենալ և ունեն կարգավորումների, օրենքների երբեմն վատ որակը, Բայց խոսքը այս պահին դրա մասին չէ, այլ այն օտարության, որով մեզանում հաճախ վերաբերվում են իրավակարգին և պետական կարգին։ Այս թեմայի սոցիալ-հոգեբանական և պատմական շերտերին անդրադարձել եմ իրական Հայաստանի գաղափարախոսությանը վերաբերվող իմ բանախոսություններում, և եզրակացությունս այն է, որ մեր պատմական ընկալումը և փորձը այն մասին է, որ օրենքը Իրավակարգը ուրիշների կողմից մեզ պարտադրված ապրելու կանոններ են։ Եվ իրոք այդպես եղել է մեր պատմության վերջին 500 տարվա մեծ մասում, երբ մեր ապրելու կանոնները որոշել են օտար պետությունները, որտեղ մենք եղել ենք հպատակի և ոչ թե իրավատեր քաղաքացու կարգավիճակում։
Իրավակարգի, այսպիսով նաև պետության նկատմամբ օտարության, դրանցից կտրվածության քաղաքացիների այս զգացողությունը մեր պետության ներքին անվտանգությանը, նրա հարատևության օրակարգին սպառնացող լրջագույն և մեզանում էականորեն թերագնահատված, նույնիսկ չնկատված վտանգ է։ Թվում է, թե այդ զգացողությունը պետք է հաղթահարված լիներ մեր անկախ պետության ձևավորման հետ, բայց փաստը մնում է փաստ, որ այն ամենևին հաղթահարված չէ, և պետական մարմինների աշխատողներին թերևս Սա տեսանելի է ամենօրյա աշխատանքում։ Ո՞րն է, ուրեմն, 34 տարվա անկախությունից հետո այս երևույթի գոյության պատճառը։ Միանշանակ և աներկբա պատճառն այն է, որ 1995 թվականին և դրանից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ունեցել զգացողություն, որ սահմանադրությամբ երկրում հաստատված իրավակարգը բխում է իրենից, իր կամքից, որ ինքն է այդ իրավակարգի աղբյուրը, որովհետև 1995 թվականի և հետագա սահմանադրական հանրաքվեների արդյունքների կասկածելի լինելու զգացողությունն ու համոզմունքը էականորեն ավելի ուժեղ են եղել, քան հանրային վստահությունը սահմանադրական հանրաքվեի պաշտոնական արդյունքների նկատմամբ։ Եվ ստացվել է, որ կանոնները քաղաքացու համար կրկին որոշել են ուրիշները և ոչ թե ինքը քաղաքացին։ Սահմանադրությունը, հարգելի ներկայաներ, քաղաքացիների պայմանավորվածությունն է իրենց ապրելու կանոնների, քաղաքացի-քաղաքացի, քաղաքացի-պետություն հարաբերությունների կանոնների մասին, և այդ կանոնները արդյունավետ կերպով կաշխատեն, եթե դրանք իրոք լինեն և դառնան քաղաքացիների պայմանավորվածությունը, իսկ դա հնարավոր է միայն, եթե այդ կանոնները իրոք ընդունվեն, հաստատվեն ժողովրդի, այսինքն, սահմանադիրի իրապես ազատ կամ արտահայտմամբ։ Այս է պատճառը, որ օրգանիկ սահմանադրական պրոցեսը, որի արդյունքը կդառնա ժողովրդի ազատ կամ արտահայտմամբ նոր սահմանադրության ընդունումը չափազանց կարևոր է մեր պետության հարցում։ տևության և անվտանգության օրակարգի տեսակետից։ Սա կարևոր է պետության և քաղաքացու միջև էմոցիոնալ կապը ուժեղացնելու, իրավակարգի և քաղաքացու միջև էմոցիոնալ կապ ստեղծելու համար։ Իսկ այսօր այդ կապը կամ թույլ է, կամ չկա միայն ու միայն այն պատճառով, որ քաղաքացին չի զգում հաստատված իրավակարգի օրգանական առնչությունը իր հետ։ Քաղաքացին չի զգում, որ իրավակարգը բխում է իրենից, ինքն է որպես սահմանադիր այդ իրավակարգին ծնունդ տվողը։ Քննադատները կասեն, որ քաղաքացիների մեծամասնությունը այսպես թե այնպես չեն կարդում Սահմանադրության նախագիծը կամ խորամուխ չեն լինում նրա բովանդակության մեջ, բայց թույլ տվեք նկատել, որ Սահմանադրական հանրաքվեի իրապես ժողովրդավարական գործընթացը, որտեղ պայքար է գնալու ամեն քաղաքացու աջակցության համար, ամեն ձայնի համար մղվող իրական քարոզարշավը քաղաքացիներին առավելագույն տեղեկատվություն և իմացություն է հաղորդելու Սահմանադրության նախագծի, նրա նրբությունների ու առանձնահատկությունների մասին, քաղաքացու և իրավակարգի օրգանական և էմոցիոնալ կապը ապահովելու համար պարտադիր չէ, որ քաղաքացին փորձագետի մակարդակով տիրապետի սահմանադրական գործընթացի և բովանդակության բոլոր նրբություններին։
Մարդը փորձագետի մակարդակով չի տիրապետում իր երեխայի ծնունդին հանգեցնող բոլոր կենսաբանական նրբություններին, բայց չկա ավելի ուժեղ էմոցիոնալ կապ և պատասխանատվության զգացում, քան ծնողի էմոցիոնալ կապը և պատասխանատվության զգացում է սեփական երեխայի նկատմամբ մեր քաղաքական խնդիրը պետության և նրա հիմնադրի իրավակարգի և նրա լեգիտիմ աղբյուրի այսինքն ժողովրդի միջև նույնպիսի էմոցիոնալ կապ ստեղծելն է պատասխանատվության նույնպիսի զգացողություն հաստատելը և դա հնարավոր է անել միայն ժողովրդի ազատ կամ արտահայտմամբ նոր սահմանադրություն ընդունելու միջոցով։
Ինչու՞ նոր սահմանադրություն և ոչ թե սահմանադրական փոփոխություններ, որովհետև սա Հայաստանի համար նոր քաղաքական բովանդակություն է, նոր գիտակցություն, նոր քաղաքական և պետական վարդապետություն, և ինչպես նոր կտակարանում է ասվում նոր գինին նոր տիկերի մեջ։ Այս նոր վարդապետությունը քաղաքացուն ասում է, Սիրիր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ։ Բայց կարգախոսը այդպես էլ կարգախոս կմնա առանց իրավակարգի և քաղաքացու միջև օրգանական կապի ձևավորման, պայմանականորեն ասած առանց կենսաբանաքաղաքական գործընթացի, որը կստեղծի այդ կապը։ Սա է նոր Սահմանադրության ընդունման գործընթացի առանցքային նպատակներից մեկը։ Նոր Սահմանադրությունը պետք է լուծի նաև մեկ այլ, թույլ տվեք ասել ինժենյոր։ գեներական խնդիր, պայմանականորեն։
Սահմանադրությունը պետք է ապահովի պետության երկարաժամկետ ընթացքի համար անհրաժեշտ աերոդինամիկա, էլի պայմանական, և աերոդինամիկան կարող է տուժել, եթե պատկերացումը հստակ և միասնական չլինի, թե ի՞նչ ենք մենք ուզում ունենալ արդյունքում, ավտոմեքենա, ինքնաթիռ, թե տիեզերանա։ Հենց սրա համար է կարևոր, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Դա հնարավորություն է, որ բոլոր ուժերը սահմանադրության օրակարգի հետ կապված իրենց ասելիքը ու մոտեցումները նախ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիսեն ժողովրդի հետ։ Իսկ արդեն ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի Սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ Ազգային ժողովի մեծարգո նախագահ Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ պետական մարմինների հարգելի ներկայացուցիչներ հարգելի ներկաներ սիրելի ժողովուրդ պետությունը մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումն է մեծագույն և անգերազանցելի արժեք իշխանությունը, պետությունը, նրա շահն ու հարատևությունը մեզանում պետք է դառնան բարձրագույն գիտակցություն, ազգային գաղափարախոսություն։ Մեր պետությունը մեր ինքնությունն է, մեր ինքնությունը մեր պետությունն է, և սա կարգախոս չէ միայն, այլ մեր ժողովրդի պատմության և ծագումնաբանության առանցքային ըմբռնում։ Պետությունը այո, ինքնին նպատակ է, բարձրագույն նպատակ, բայց ցանկացած նպատակ ինքը նաև միջոց է ավելի բարձր մի նպատակի հասնելու համար։ Այս նպատակի ընտրությունն էլ ի դեպ նույնպես քաղաքական խնդիր է, քաղաքական ընտրության հարց և այսօրվա մեր ընտրությունը հստակ է, Հայաստանի Հանրապետությունը միջոց է իր միջազգայնորեն ճանաչված տարածքում իր քաղաքացիների ազատությունը անվտանգությունը, բարեկեցությունը կամ մեկ բառով այդ ամենը ասած երջանկությունը ապահովելու համար։ Մենք պետք է գերկենտրոնացած լինենք այս երեք հասկացությունների վրա՝ պետություն, ինքնություն, երջանկություն։ Այս երեք հասկացությունները միևնույն ժամանակ և նպատակ են և միջոց, որոնք աշխատում են գալարաձև կամ պարուրաձև տրամաբանությամբ։
Պետությունը բարձր բարձրագույն նպատակ է և միջոց մեր ինքնության պահպանման ու զարգացման համար։ Մեր պետությունը ու ինքնությունը նպատակ են և միևնույն ժամանակ միջոց մեր ազատությունը, բարեկեցությունն ու անվտանգությունը կամ մեկ բառով ասած երջանկությունը ապահովելու համար։ Մեր պետության և ինքնության վրա հիմնված երջանկությունը գերնպատակ է և միևնույն ժամանակ միջոց մեր մեկ այլ նպատակի մեր ինքնությունը պահպանելու և զարգացնելու, մեր պետության զարգացումն ու հարատևությունը ապահովելու, մեր պետության շահը առավել արդյունավետ սպասարկելու համար։ Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, պետության ինքնության, ազատության, քաղաքացիական հարաբերությունների, տեսական հիմունքների մասին քննարկումները մեզանում սովորական երևույթ չեն, և այսօր նա Նաև սա եմ ուզում արձանագրել, որպես պետական մակարդակով լուծման ենթակա խնդիր։ Պետության, նրա տեսական և գաղափարական հիմունքների մասին խոսակցությունը պետք է շարունակական լինի հանրային, քաղաքական, պետական կյանքում, որովհետև առանց դրա հնարավոր չէ մրցունակ լինել անընդհատ և արագընթաց փոխվող աշխարհում, բայց տեսությունների քննարկումը մտավարժանք չէ միայն, այլ մեր բոլոր պրակտիկ որոշումների կայացման ուղենիշ։ Իսկ այդպիսին դառնալու համար տեսությունները պետք է քննարկվեն, պետք է մեկնաբանվեն, ընկալվեն և պարզաբանվեն, դառնան իրագործման ենթակա կոնկրետ նախագծեր և ծրագրեր, ամենօրյա կյանքի գործելակարգեր, որպեսզի մենք այսօր կարողանանք լինել ապագայի և ոչ թե անցյալի մեջ։
Մարդը բարձրագույն արժեք է, պետությունը պետք է ծառայի մարդուն։ Սա աքսիոմատիկ կարգախոս է, որը մեզանում հնչել է և հնչում է հազարավոր անգամներ։ Այս թեզը կամ կարգախոսը քննարկման առարկա չէ նույնիսկ, և որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել այդ թեզը։ Խնդիրը ուրիշ տեղ է, ինչպե՞ս պետք է պետությունը կծառայի մարդուն, ինչպես պետք է արտահայտվի մարդու բարձրագույն արժեք լինելը։ Այս հարցի մեր պատասխանը արտահայտված է հետևյալ կարգախոսի մեջ։ Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Սա էլ իր հերթին լրացուցիչ մեկնաբանության կարիք ունի։ Ինչպես պետք է պետությունը ուժեղացնի մարդուն և ինչպես պետք է մարդուն մարդը ուժեղացնի պետությանը։ Մեր համոզմունքն է, որ մարդուն ուժեղացնելու միակ հուսալի ճանապարհը կրթությունն է, կրթությունը բոլոր մակարդակներում և կրթությունը որպես ցկյանս գործընթաց, կրթություն, որ սկսվում է մանկապարտեզից, շարունակվում դպրոցով, քոլեջով և կամ բուհով, ետբուհական կրթությամբ, վերապատրաստումների, ոչ ֆորմալ կրթության աշխատանքի շուկայում մրցունակության շարունակական բարձրացման գործիքներով անպատեհ չեմ համարում կրկնվել եթե նախկինում մենք այլոց շարքում ունենք նաև կրթության ոլորտի ռազմավարություն եթե հաջորդիվ կրթությունը մեզ համար դարձավ առաջնահերթ մյուս ռազմավարությունների շարքից հիմա արդեն կրթությունը բոլոր ոլորտների մեր ռազմավարությունն է Եվ կամ կրթությունն է բոլոր ոլորտների մեր ռազմավարությունը, աղքատության հաղթահարման գործում մեր ռազմավարությունը կրթությունն է, որովհետև այսօրվա աղքատության հիմնարար պատճառը Հայաստանում աշխատանքի կամ տնտեսական գործունեության շուկայում աղքատության մեջ մտ գտնվող մարդկանց մրցունակության ցածր մակարդակն է, իսկ մրցունակության ցածր մակարդակը կապված է կրթության անհավասար հասանելիության կամ աղքատության մեջ գտնվող մարդու կրթության բացերի հետ ահա թե ինչու 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը ունի ռազմավարական նշանակություն այն մեր կողմից իրականացվող ծրագրերի ամենածրագիր նե որովհետև ոչ միայն յուրաքանչյուր երեխայի այլև մեր պետության ճակատագիրը կանխորոշող է Հիմա մենք ավարտին ենք հասցնում 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը և արդեն սկսել ենք հաջորդ 300 դպրոցի և մանկապարտեզների ծրագիրը, հաջորդ 300-ից 50 դպրոցի կառուցումը, իսկ մյուսների տեղորոշումը ընթացքի մեջ են։ Մանկապարտեզը ոչ միայն մանուկներին է կրթության նախադպրոցական փուլ մտցնելու, այլև հնարավորություն է տալու երիտասարդ մայրիկներին ի ճանապարհ ունենալ դեպի կրթություն և աշխատանք նաև թիրախային այս խումբը նկատի ունենալով պետք է զարգացնենք քոլեջների դուալ և ոչ ֆորմալ կրթության համակարգը մարզերում հնարավորինս խթանելով նաև մասնավոր հատվածի ներառումը կրթական ծրագրեր մատուցելու գործում համընդհանուր հայտարարագրման կրթական ծախսերի սոցիալական կրեդիտների համակարգը նույնպես այս նպատակը դրումը ունի, որի արդյունավետության բարձրացման վրա պետք է շարունակաբար աշխատենք։
Մեր այս ռազմավարության կուլմինացիան ակադեմիական քաղաքն է, որն անկասկած մի հզոր գրավիտացիոն կենտրոն է լինելու Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար։ Մարդը ուժեղ է իր կրթությամբ, մարդուն ուժեղացնելու այլ ճանապարհ, քան կրթությունն է, գոյություն չունի և հետևաբար մարդուն ուժեղ Իսկ ինչպես պետք է մարդը ուժեղացնի պետությանը պետության աջակցությամբ ստացած կրթությունը մարդը պետք է դարձնի ինչպես տնտեսագետները սիրում են ասել ավելացված արժեք պետության աջակցությամբ ստացած կրթությունը պետք է կիրառի ավելացված արժեք ստեղծելու համար Ապագա տնտեսվարողի ստեղծած կրթությունը պետք է դառնա տնտեսական աճ և պետական բյուջեի հարաճուն եկամուտներ։ Ապագա ուսուցիչների և կրթության ոլորտի մյուս ապագա աշխատողների ստացած կրթությունը պետք է դառնան կրթական համակարգի ավելի բարձր մակարդակ։ Ապագա գիտնականի ստացած կրթությունը պետք է դառնա գիտական նվաճում և նորարարություն։ Ապագա բուժաշխատողի ստացած կրթությունը պետք է դառնա ավելի արդյունավետ առողջապահություն։ Ապագա պետական պաշտոնյայի ստացած կրթությունը պետք է դառնա ավելի որակյալ կառավարում և ավելի բարենպաստ տնտեսական միջավայր և այսպես շարունակ։ Այս թվարկումը կարելի է անվերջ շարունակել ապագա իրավաբանների կապը, նրանց կրթության կապը, արդարության և արդարադատության հետ, ապագա ոստիկանի կրթության կապը իրավակարգի, հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի և այդպես շարունակ։ Շատ կարևոր է նաև, որ պետական մարմինները իրենց գործունեության մեջ կոնկրետացնեն իրենց աշխատանքի թիրախը։ Ո՞րն է ի վերջո այդ թիրախը, այսինքն պետական մարմինները ինչի համար են աշխատում։ Պետական մարմինների աշխատանքի համակարգային թիրախը պետական շահն է։ է, պետական շահի սպասարկումը, և ինչպես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, պետական շահը տնտեսական զարգացումն է։
Ինչու՞, ինչու՞ է Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումը, որովհետև մարդը բարձրագույն արժեք է և մարդու բարձրագույն արժեք լինելը կարող է իրագործվել միայն տնտեսական զարգացման միջավայրում։ Հնարավոր չէ ապահովել մարդու բարձր բարեկեցությունը առանց տնտեսական զարգացման, հնարավոր չէ ապահովել մարդու անվտանգությունը առանց տնտեսական զարգացման, հնարավոր չէ ապահովել մարդու առողջապահությունը առանց տնտեսական զարգացման, հնարավոր չէ ապահովել մարդու կրթությունը առանց տնտեսական զարգացման, հնարավոր չէ ապահովել մարդու իրավունքները առանց տնտեսական զարգացման, հնարավոր չէ ապահովել մարդու ազատ առանց տնտեսական զարգացման Իհարկե այս տեքստը կարելի է ընթերցել նաև հակադարձ շարադրանքով բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում որովհետև օրինակ արտաքին անվտանգությունը տնտեսական գործոն է ապահովել երկրի անվտանգությունը նշանակում է ապահովել բնականոն տնտեսական գործունեության հնարավորությունը երկրի տարածքում որն իր հերթին ավելացնում է պետական եկամուտները, որն իր հերթին ավելացնում է անվտանգության մակարդակը, որ իր հերթին մեծացնում է տնտեսական գործունեության հնարավորությունները։ Ընդ որում, արտաքին անվտանգություն ասելով, պետք է նկատի ունենալ ոչ միայն բանակը, այլև դիվանագիտական ծառայությունը, ազգային անվտանգության ծառայությունը, արտաքին հետախուզական ծառայությունը ու նաև էլի կառույցներ։ Անվտանգություն ասելով պետք է հասկանալ ոչ միայն արտաքին, այլ ալեֆ ներքին անվտանգությունը, սկսած հանցավորության դեմ պայքարից, քրեական ենթամշակույթը, ի դեպ, տնտեսական զարգացումը խոչընդոտող էական գործոն է, օրենքի գերակայություն, էներգետիկա, ֆինանսաբանկային համակարգ, ճանապարհներ, գյուղատնտեսություն, առողջապահություն և այսպես շարունակ, սրանք բոլորը անվտանգության գործոն են, մարդը նրա իրավունքների ապահովումը տնտեսական զարգացումը մի շրջապտույտի մաս է, որի մեկնարկային կետը նույնիսկ դժվար է ֆիքսել, բայց պետական մարմինների առանցքային գործը այս շրջապտույտի առավել արդյունավետ և սահուն ընթացքը ապահովելն է, և այս գիտակցումը էական է մեր ամենօրյա աշխատանքը և նրա արդյունավետությունը ապահովելու համար։ Այս համատեքստում ուզում եմ ընդգծել երկու առանձնահատկություն: Իրավակարգի օրգանական կապի հաստատումը սահմանադիրի, այսինքն ժողովրդի հետ կնպաստի, որ պետական մարմինները յուրաքանչյուր քաղաքացու ընկալեն որպես ուղիղ գործատուի, այսինքն քաղաքացուն մենք բոլորս պետք է ավելի ու ավելի շատ ընկալենք որպես գործատուի, որովհետև այդպես էլ կա, լեգիտիմության ռազմավարությունը կօգնի հաստատել առավել արդար պատվություն, որովհետև երկու հավասարազոր գործատուների, այսինքն քաղաքացիների հակադիր ակնկալիքների միջև ընտրություն կատարելու կամ քաղաքացու ակնկալիքի վերաբերյալ որոշում կայացնելու ամենաապահով և արդյունավետ և արդար մեխանիզմը լեգիտիմությունն է, այսինքն օրինականությունը, իսկ կրթությունը կօգնի, որ մենք կարողանանք այնպիսի օրենքներ և կարգավորումներ ընդունել որոնք ծառայեն մարդուն և ոչ թե խոշտանգեն նրան, օրինականությունը լինի տրամաբանական, ծառայի կյանքին ու զարգացմանը և ոչ թե հակառակը: Ի դեպ, մենք շատ հաճախ ուժ չունենք խոստովանել, որ զարգացումը արգելակող օրենքների և կարևոր կարգավորումների գոյության առանցքային պատճառներից մեկը մեր կրթական համակարգային բացերն են: Քիչ չեն դեպքերը, երբ պետական մարմինները անկեղծորեն ուզում են լավ բան անել, բայց չգիտեն ինչպես, ու ստացվում է այն, ինչ արտահայտիչ կերպով ժամանակին ձևակերպել է Ռուսաստանի հանգուցյալ վարչապետ Չերնոմիրձինը՝ «Хотели как лучше, а получилось как всегда»։
Սա իրականում լրջագույն պրոբլեմ է, ի սկզբանե մարդուն հանրային հատվածում աշխատանքի է մղում բարեփոխումների մաս կազմելու, պետության զարգացման գործում ներդրում ունենալու, հանրությանն ու պետությանը ծառայելու ցանկությունը և մղումը, բայց նախաձեռնողականությունն ու ստեղծագործականությունը երբեմն շատ արագ մարում են պետական համակարգում, որովհետև պետական մարմիններում միշտ չէ, որ գործում են կրթվելու, ինքնակատարելագործվելու մոտիվացիոն համակարգեր, և պետական աշխատասենյակները երբեմն դառնում են ուղղակի հարմարվելու յոլա գնալու, ոչինչ չանելու միջավայր է։ Ու սա այսպես է նաև այն պատճառով, որ պետական մարմինների համար գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում մասնավոր հատվածի հետ մրցակցել լավագույն աշխատողներին գրավելու համար, իսկ պետական մարմինների շատ աշխատողներ հիասթափված աշխատանքի են անցնում մասնավոր հատվածում և սկսում են մտածել այդ մասին։ Պետք է ուղիղ ասել, որ սրա պատճառով պատճառներից մեկը մասնավորի համեմատ պետական հատվածում ցածր վարձատրությունն է։ Ճիշտ է, մի շարք պետական մարմիններում մենք հատվածական լուծումներ ենք տվել, բայց ընդհանուր առմամբ պրոբլեմը շարունակում է գոյություն ունենալ։ Պիտի ուղիղ խոստովանեմ, որ պետական մարմիններում վարձատրության չափերի բարձրացման թեման քաղաքական խնդիր է, որը ունի երկու կողմ։ Առաջին կողմն այն է, որ բոլորս հասկանում ենք պետական մարմինների մրցունակությունը աշխատանքի շուկայում բարձրացնելու անհրաժեշտությունը։ Մյուս կողմից քաղաքական իշխանությունը զգուշանում է պետական մարմինների վարձատրության չափերը բարձրացնելու քայլից նախ և առաջ քաղաքական շեյմինգի այսպիսի նոր տերմին կա այսինքն քաղաքական ամոթանքի վախից որովհետև նման դեպքերում հանրության առաջին ռեակցիան հետևյալն է երկրում այսքան սոցիալական խնդիր կա, դուք պետական մարմինների աշխատողների, այսինքն, պաշտոնյաների բարձր դրությունն եք ուզում ավելացնել։ Սա կախարդված շղթա է, որովհետև երկրում սոցիալական, տնտեսական և այլ պրոբլեմների լուծումը կապված է պետական մարմինների և պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության հետ։ Պետական մարմինների աշխատանքի արդյունավետությունը կախված է նրա աշխատողների կրթվելու, ավելին իմանալու, ավելիին տիրապետելու և ավելի մեծ պատասխանատվություն վերցնելու մոտիվացիայից, սա էլ իր հերթին կախված է մոտիվացիոն համակարգերից, ներառյալ աշխատավարձից և այլ սոցիալական երաշխիքներից, սա նաև մի գործոն է, որ կանխարոշում է և որքանով է պետական մարմիններում աշխատանքը գրավիչ բարձրորակ մասնագետների համար, ընդ որում ես խոսում եմ թե այս պահին աշխատող բարձրորակ մասնագետների և նրանց, ովքեր կարող էին գալ աշխատել, եկեք Եկեք առերեսվենք և ուղիղ խոստովանենք, իսկ ով է պետական մարմինների, աշխատողների ցածր վարձատրությունից ամենաշատը տուժում, ով է տուժում, միանշանակ և աներկվա առաջին հերթին քաղաքացին, որովհետև վերը նկարագրված միջավայրի պատճառով ստանում է վատորակ որոշումներ, նույնիսկ լավ որոշումների վատ իրագործում, կոռուպցիոն ռիսկեր, քամահրանք, այս ամենի կապակցությամբ, իհարկե, կարելի է և պետք է գաղափարական աշխատանք իրականացնել պետական մարմինների աշխատողների բարոյական իմպերատիվների ամրապնդման համար, բայց դա անարդյունավետ կլինի, եթե չզուգորդվի մոտիվացիոն համակարգերով և այս նրբությունների հետ պետք է առերեսվի ոչ միայն քաղաքական իշխանությունը, այլև հանրությունը ընդհանրապես։
Մենք շարունակելու ենք առաջ գնալ պետական մարմիններում աշխատանքի գրավչությունը մեծացնելու ճանապարհով, որովհետև սա մեր պետականակենտրոն ռազմավարության կարևոր բաղադրիչներից է։ Առաջիկայում մենք կընդունենք կառավարության առաջնահերթությունների ուղղությամբ կատարողականի գնահատման և խրախուսման պիլոտային ծրագիրը, որի նպատակը արդյունքի հիման վրա վարձատրության ինդեքսավորման համակարգ փորձարկելն է։ Այս ծրագրի կարևոր առանձ գնահատկություններից մեկն այն է, որ մենք հավելյալ վարձատրության որոշակի հատվածը պետական աշխատողի կրթության բարելավմանը ուղղելու մեխանիզմներ կստեղծենք, ինչը անխուսափելիորեն կբարձրացնի պետական մարմինների աշխատանքի որակը։ Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում մենք հետևողականորեն աշխատելու ենք պետական մարմիններում ներառյալ ռական, մրցունակ, գերազանցությունը խթանող աշխատանքային միջավայր ստեղծելու ուղղությամբ և վերը նշված համակարգի ներդրումը հենց այս նպատակը ունի։ Ասեմ նաև, որ հպարտությամբ եմ արձանագրում, որ մեր իրականացրած բարեփոխումների արդյունքում այսօր Հայաստանում ուսուցիչը, ով նույնպես պետական մարմնի աշխատող է, կարող է ստանալ 700000 դրամ վարձատրում։ Շարքային զինվորը, ով նույնպես պետական մարմնի աշխատող է, կարող է ստանալ 700000 դրամ վարձատրություն։ Իմ այս արձանագրմանը ի պատասխան կան հերքում տարածող հարգելի ուսուցիչներ, ովքեր ասում են ճիշտ չէ, ես ուսուցիչ եմ և ստանում եմ 75000 դրամ վարձատրություն, բայց սա այլոց շարքում էլի նույն օրակարգին է վերաբերվում, կրթական օրակարգին, նա նաև կամավոր ատեստավորում չանցնելու հետևանք է։ Մենք ուշադրություն դարձրեք, չենք ասում բոլոր ուսուցիչները ստանում են 700000 դրամ վարձատրություն, մենք ասում ենք ուսուցիչը կարող է ստանալ 700000 դրամ վարձատրություն և ասում ենք այն պատճառով, որ այսօր Հայաստանում կան նման ուսուցիչներ, մեր նմանատիպ խոսույթի և քաղաքականության նպատակը հենց անձնական մոտիվացիաների ճիշտ համակարգ ներդնելն է, որպեսզի ուսուցիչը, զինվորականը, պետական մարմինների աշխատողը ինքը իր կատարելագործմամբ կրթության և պրոֆեսիոնալիզմի ավելի բարձր մակարդակի հասնելու գործուն մոտիվացիաներ ունենա։ Ոմանք փորձում են կրթության վրա մեր այս չափ կենտրոնացած լինելու մեջ նեգատիվ ենթատեքստեր փնտրել, փորձելով ներկայացնել, թե մենք մեր երկրի մարդկանց համարում ենք անկիրթ։ Ինչպես ցանկացած երկրում այն այդպես էլ մեր երկրում անկրթություն Իհարկե, կա, բայց ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ մեր երկրում կան բազմաթիվ տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր կրթված մարդիկ, բայց չկա որևէ մեկը, չկա գոնե մի հոգի, որ գիտի ամեն ինչ, չկա այդպիսի թեկուզ մեկ անհատ, որ գիտի ամեն ինչ, և հետևաբար ցանկացած ոք ինչ-որ բան իմանալու տեղ ունի, պարզապես պետք է դա անելու մոտիվացիա ստեղծել հնարավորինս շատ մարդու համար, և սա կառավարության պատասխանատվությունն է։ Այս համատեքստում կարևոր եմ համարում վերադառնալ մարդը բարձրագույն արժեք է արտահայտությանը։ Ո՞րն է այս արտահայտության միջին վիճակագրական Հայաստանյան ընկալումը։ Միջին վիճակագրական կերպով այս արտահայտությունը Հայաստանի Հանրապետությունում ընկալվում է հետևյալ կերպ՝ մարդը բարձրագույն արժեք է և պետությունը պետք է հոգ տա մարդու մասին։ Սա ճիշտ է, և ինչպես արդեն ասեցի, սրա հետ կապված որևէ առարկություն չկա և չի կարող լինել, բայց եթե մարդը բարձրագույն արժեք է պետության համար, արդեն ասեցի, որ այդպես է, այդ նույն մարդը պետք է բարձրագույն արժեք լինի հենց իր, այդ նույն մարդու համար։ Եթե պետությունը պետք է հոգ տանի մարդու համար, այդ նույն մարդն էլ պետք է հոգ տանի ինքը իր համար, հակառակ դեպքում դեպքում դժվար է պատկերացնել, թե պետությունը ինչպես պետք է հոգ տանի մարդու մասին, եթե մարդը հրաժարվում է ինքը իր մասին հոգ տանելուն ուղղված ջանք գործադրել, սկսած առողջ և ակտիվ ապրելակերպի նկատմամբ իր վերաբերմունքից, օրենքի հետ իր հարաբերություններից, հարևանների և միջավայրի հետ իր հարաբերություններից և ի վերջո իր կրթությամբ զբաղվելու հրամայականից։










