«Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման վերաբերյալ նրանց առաջարկը թույլ և մանիպուլյացիոն առաջարկություն էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Ըստ նրա, խոսքը 0,02 դրամի մասին է, ամսական կտրվածքով 40-50 դրամի ազդեցություն կարող էր ունենալ Հայաստանի միջին վիճակագրական ընտանիքի վրա։
«Խոսքը միայն գոմարի մասին չէ։ Մենք չենք կարող սակագները տարվա կեսից ինքնանպատակ, ինչ-որ մեկի քմահաճություններից ելնելով, իջեցնել։ Տարվա վերջում ենք ամփոփում սակագները։ Պետք է հասկանալ, թե գործոններն ինչպիսի ազդեցություն են ունենալու, կարո՞ղ ենք նվազեցնել սակագինը, նվազեցնելուց հետո 1-3 տարի այս սակագինը կարո՞ղ ենք պահել, ոչ 6 ամիսը մեկ բարձրացնել կամ իջեցնել՝ ազգաբնակչյությանը հոգեբանական ծանր վիճակի մեջ դնել»,- նշել է Մեսրոպյանը։
Ավելի վաղ «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը հայտնել էր, որ հոսանքի գինը իջեցնելու իրենց առաջարկը մերժվել է. «Հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), մենք՝ ՀԷՑ-ի անունից, դիմել ենք ՀԾԿՀ նախագահին՝ հոսանքի գինը իջեցնելու առաջարկով՝ 3,6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։ Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։ Կարո՞ղ եք ենթադրել, թե ինչու է ՔՊ-ի կողմից նշանակված պաշտոնյան մերժել»։










