Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր վրդովվեց Տիգրանաշենի մասին հարցերից։
Համալիրում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շտապող Թևոնյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք քննարկում կա՞ Տիգրանաշենն Ադրբեջանին տալու եւ դրա դիմաց Արծվաշենը վերադարձնելու վերաբերյալ։
Հարցից, սակայն, Թևոնյանն ակնհայտորեն այդ վրդովվեց. «Ոնց որ կինո նկարեք...։ Ես կողմ եմ Հայաստանի ինքնիշխանությանը, արա, գործիդ նայի, ընգեր ջան»։










