ՀԷՑ-ի բոլոր «յուղոտ» պաշտոններում 90 և ավելի տոկոսով կադրերի փոփոխություններ են արվել.Դավիթ Ղազինյան


ՀԷՑ-ի բոլոր «յուղոտ» պաշտոններում 90 և ավելի տոկոսով կադրերի փոփոխություններ են արվել.Դավիթ Ղազինյան
Նոյեմբեր 21 22:48 2025

«Փաստինֆոն» զրուցել է ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի հետ։

– Պարոն Ղազինյան, ՀԷՑ–ին լիցենզիայից զրկելու որոշման հետ կապված՝ սեփականատերերն արդյո՞ք դիմելու են միջազգային արբիտրաժային դատարան։

– Իհարկե, բոլոր հնարավոր ձևերով և օրինական մեթոդներով պայքարելու ենք։ Այս պահին իրավաբանները աշխատում են, որպեսզի ճիշտ և կշռադատված փաստերով հայց ներկայացվի։

– Վլադիմիր Վարդանյանը հայտարարում էր, թե բարերարը չի կարող պետության դեմ դիմել արբիտրաժային դատարան…

– Մենք, նաև Սամվել Կարապետյանը, չենք նույնականացնում իշխանությանը պետության հետ, այսինքն՝ մեր համար իշխանությունը մի փոքրիկ խմբակ է, որը շատ արագ պետք է հեռանա։ Իսկ ինչ վերաբերում է արբիտրաժին, ապա մենք դիմել ենք այս պահին գործող իշխանության դեմ։ Հաղթելու դեպքում արդեն Սամվել Կարապետյանը միանձնյա կորոշի, թե ինչ է անելու։ Վլադիմիր Վարդանյանը կարծես թե իրավաբան է, բայց այն կիսագրագետ, անգրագետ օրենքը, որ գրել է (խոսքը Էներգետիկայի օրենքի մասին է), ինչո՞ւ դրա մասին չի խոսում։ Ես զարմանում եմ, որ մարդիկ կան, որ դեռևս հավատում են դրանց։

– Պարոն Ղազինյան, իշխանություններն ակնհայտորեն հույս ունեն նոր գնորդ գտնել։ Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ որքանով է հավանական, որ որևէ միջազգային ընկերություն ցանկություն կհայտնի գնել ՀԷՑ-ը։

– Առաջիկա մի ամսվա ընթացքում, 2026-ի առաջին կիսամյակում կտեսնեք՝ կունենան ներդրող, թե ոչ։ Եթե, իհարկե, այդ ներդրողները չլինեն փողերի լվացման նպատակով կամ իրենց փողերը չլինեն իրական ներդրումների մեջ։ Ես չեմ կարծում, որ որևէ լուրջ ընկերություն համաձայնի ոչ միայն այս ակտիվը գնելու, այլև ընդհանրապես Հայաստանում ներդրումներ կատարելու, քանի որ իր աչքի առաջ ունենալու է այն սցենարը, ինչ եղավ Սամվել Կարապետյանի դեպքում։ Խոսքը վերաբերում է լուրջ ընկերություններին, ոչ թե քաղաքական կամ այլ նպատակներով գործող կողմերին։ Ավելին, որևէ ընկերություն ուղղակի չի անի այդպիսի ներդրումներ, հաշվի առնելով, թե ինչ բարքեր են գործում մեր երկրում։ Ավելին՝ պետությունն ինքը չի կարող անել, որովհետև խոսքը բավականին մեծ գումարների մասին է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։