Արման Ծառուկյանը հայացքների մենամարտի ժամանակ գլխով հարվածել է Հուկերին (տեսանյութ)


Արման Ծառուկյանը հայացքների մենամարտի ժամանակ գլխով հարվածել է Հուկերին (տեսանյութ)
Նոյեմբեր 21 21:23 2025

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանն ու նորզելանդացի Դեն Հուկերն անցկացրել են իրենց վերջին հայացքների մենամարտը UFC Qatar մրցաշարից առաջ։ Միջոցառումն անցել է չափազանց լարված մթնոլորտում։

 

«Սթերդաունի» հենց սկզբում Ծառուկյանը գլխով հարվածել է Հուկերին, ինչի պատճառով կազմակերպիչները ստիպված են եղել անմիջապես միջամտել և ընդհատել արարողությունը։

Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգի 5 ռաունդանոց այս մենամարտը կլինի վաղը՝ նոյեմբերի 22-ին։

 

Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 25 մենամարտ, որոնցից 22-ում հաղթել է։ Դեն Հուկերն անցկացրել է 36 մենամարտ՝ գրանցելով 24 հաղթանակ։

Ավելին՝ տեսանյութում։