Ազատի զինվորական կացարանի գործով հարցաքննված փորձագետն ուշագրավ տեղեկություններ հայտնեց, կասկածի տակ էլ դրեց Փաշինյանի կողմից հենց դեպքի օրը արած պնդումները. Նորիկյան


Ազատի զինվորական կացարանի գործով հարցաքննված փորձագետն ուշագրավ տեղեկություններ հայտնեց, կասկածի տակ էլ դրեց Փաշինյանի կողմից հենց դեպքի օրը արած պնդումները. Նորիկյան
Նոյեմբեր 21 17:49 2025

«Այսօր հարցաքննված փորձագետը բավականին ուշագրավ տեղեկություններ հայտնեց, ըստ էության կասկածի տակ էլ դրեց վառարանը  բենզինով վառելու հանգամանքը, այն դեպքում, երբ կառավարության նիստում ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով հենց դեպքի օրը նման պնդումներ արվեցին»,- Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստին Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական, պայթյունատեխնոլոգիական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ  Դավիթ Մելքումյանի հարցաքննությունից հետո տված հարցազրույցում ասաց տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։

Նրա ներկայացմամբ, փորձագետը հաստատեց, որ հրեհի օջախը եղել է  վառարանը, բայց չհաստատեց, որ հրդեհը կարող էր առաջանալ բենզինից, ինչը հարցեր է առաջանում։

Փաստաբանը նշեց, որ փորձագետը բառացել է՝ փայտե վառարանի արդյունքում կարող էր շմոլ գազ առաջանալ. «Դա նշանակում է՝ դատաբժշկական  փորձաքննություններով, որ զինծառայողների մահը վրա է հասել  շմոլ գազի և ջերմային ներգործության միջոցով, ընդ որում  կենդանության օրոք,  բավական վիճելի և վիճահարուց է դառնում։ Եթե համադրում ենք տվյալները, եթե մենք  հիպոթետիկ հիմք ընդունենք  քրեական վարույթն իրականացնող մարմնի առաջ քաշած վարկածն ու  այսօրվա փորձագետի տված տեղեկությունները, ստացվում է, որ հրդեհից հետո է  շինությունը հրդեհվել, հաշվի առնենք այն հանգամանքը, որ վառարանը, քանի որ վառվել է փայտով,  դրանով հնարավոր չէ շմոլ գազ  առաջանալ այդ տարածքում, այլ շմոլ գազը հիպոթետիկ կարող էր առաջանել կացարանի  այրման հետևանքով։ Սա նշանակում է՝ հրդեհի  բռնկման պահին կացարանում շմոլ գազ չի եղել, իսկ եթե շմոլ գազ չի եղել, նշանակում է  հրդեհի բռնկման պահին, ենթադրաբար  Եղիշի կողմից վառարանը հրդեհելու պահին, զոհված զինծառայողները հանգիստ, նորալ պայմաններում քնած են եղել, եթե շմոլ գազով թունավորված չեն եղել,  նշանակում է, որ Եղիշի  ռեակցիայից, ողջ մնացած զինվորների օգնության կանչելու պայմաններում զինծառայողները վայրկենական պետք է արթնանային ու դուրս գային տարածքից։ Այս փորձագետի հայտնած տեղեկությունները մեզ համար  էական են,  դատաբժիշկների  հարցաքննության ընթացքում կփորձենք ստանալ այս հարցերի պատասխանները»։

Նրա ներկայացմամբ, փորձագետը բացառեց որևէ հրթիռային հարձակման կամ պայթյունի առկայությունը, թեև պետք է արձանագրել, որ նույն եզրակացության մեջ գրված է՝ կացարանում եղել են պայթյուններ, բայց դրանք հետևանք են եղել  փամուշտների արկղի  պայթյունի։

«Այս փորձագետը մեկ այլ կարևոր, ուշագրավ տվյալ հաղորդեց. ինքը տեսականում և գործանակում հնարավոր է համարում քննչական փորձարարության իրականացումը, այսինքն հնարավոր է  վերականգնել առավելագույն նման դեպքի վայր, կազմակերպել քննչական փորձարարություն, որի պայմաններում հնարվոր կլինի պարզել՝ արդյոք հնարավոր էր վառարանը վառելու արդյունքում նման  ծավալի  հրդեհ ստանալ ու  նման ողբերության պատճառ դառնալ։ Համապատասխան փուլում նման միջնորդություն կներկայացեմ դատարան»,- ասաց պաշտպան Ն.Նորիկյանը։