Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է։ Այդ մասին Aysor.am-ին ասաց նրա պաշտպաններից Արամայիս Հայրապետյանը։
«Քիչ առաջ դատարանը որոշումը հրապարակեց։ Դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի կողմից ներկայացված միջնորդությունը Ղուկասյանին կալանավորելու վերաբերյալ»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա որդուն մեղադրանք էր ներկայացվել դատարանում կատարած իր հայտարությունների համար՝ խուլիագնության հոդվածով։










