Ղազախստանն ու Հայաստանը բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու են երկու երկրների միջև ուղիղ չվերթեր հաստատելու ուղղությամբ։
Ինչպես Աստանայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ։
«Հիմնական առաջադրանքներից մեկն այն է, որ ուղիղ չվերթեր հաստատվեն Երևանի և Աստանայի միջև։ Այս կապակցությամբ մենք ունենք կոնկրետ պլաններ։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում համապատասխան քայլերը կձեռնարկվեն»,-ասել է նախագահ Տոկաևը










