Արա Աբրահամյանը հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ


Արա Աբրահամյանը հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ
Նոյեմբեր 21 11:49 2025

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են հասարակական-քաղաքական արդիական օրակարգի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: