Այստեղ գտնվելով՝ ոչ մի ակնկալիք չունեմ դիմացիս հիմնարկից՝ Գլխավոր դատախազությունից, եկել եմ այստեղ խոսք հնչեցնելու, որը բոլորիս միասնական կարծիքն է, բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նրա խոսքով՝ այսօր գործ ունենք հետևողական և չարամիտ դիտավորությամբ տարբեր խմբերի անձանց քաղաքական հետապնդումների համակարգված գործողությունների հետ, որին մասնակցում են իրավապահ մարմինները։ Այս կառույցները դադարել են ՀՀ-ում օրենքներն ու իրավունքները պաշտպանել, սակայն պաշտպանում են առանձին խմբի քաղաքական նպատակները»։
Փաստաբանը շեշտեց՝ երբ բարձրացնում են քաղաքական բանտարկյալների հարցը, իշխանությունները ինչ-որ անհիմն փաստարկներ են բերում, թե այդ անձը չի կարող համարվել քաղաքական բանտարկյալ, քանի որ չի զբաղվում քաղաքականությամբ.«Սակայն անձի իրավունքների ցանկացած սահմանափակում, որի շարժառիթը քաղաքական է, անձին դարձնում է քաղաքական հետապնդվող և քաղաքական բանտարկյալ, եթե անձը ազատազրկված է»։










