Դավիթ Համբարձումյանի գործուն ջանքերով փոխհամագործակցության բարի ավանդույթ է ձևավորվել Մասիս համայնքի և Մասյացոտնի թեմի միջև. Գևորգ Սրբազան


Դավիթ Համբարձումյանի գործուն ջանքերով փոխհամագործակցության բարի ավանդույթ է ձևավորվել Մասիս համայնքի և Մասյացոտնի թեմի միջև. Գևորգ Սրբազան
Նոյեմբեր 20 14:31 2025

Մասիսի նորընտրի համայնքապետ Նորայր Հակոբյանի երդմնակալության արարողությունը սկսեց «Հայր մեր»-ով։

 Այնուհետև ելույթով հանդես եկավ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

«Մեր շնորհավորանքն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ՝ ավագանու միաձայն որոշմամբ համայնքապետի բարձր պաշտոնում տիար Նորայր Հակոբյանի ընտրվելու կապակցությամբ։ Հարգելի՛ պարոն Հակոբյան, Ձեզ անձամբ ճանաչելով՝ վստահություն ունենք, որ Ձեր հետևողական ջանքերով վարչական ծառայության մեջ ամբարած փորձառությամբ ու նվիրյալ աշխատասիրությամբ պիտի շարունակեք իրականացնել Մասիս համայնքի զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները։

Գնահատանքով ենք արձանագրում, որ անցնող տարիներին ձեր նախորդի՝ տիար Դավիթ Համբարձումյանի գործուն ջանքերով փոխհամագործակցության բարի ավանդույթ է ձևավորվել Մասիս համայնքի և Մասյացոտնի թեմի միջև։ Լիահույս ենք, որ նույն ջերմեռանդությամբ շարունակվելու է համայնքի հոգևոր, ազգային ու մշակութային կյանքի զորացմանն ուղղված այս համագործակցությունը։ Վստահ ենք նաև, որ եկեղեցու ու համայնքի և պետական մարմինների հետ արդյունավետ ու կառուցողական համագործակցությունը ոչ միայն բխում է մեր պետականության շահերից, այլև կանխում է հասարակական բևեռացումը և նպաստում հանրային համերաշխությանը»,-ասաց Սրբազանը։